
Վրաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների և Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի քաղաքացիների Սահմանադրական իրավունքների կոպիտ խախտման կապակցությամբ Վրաստանի Հայ Համայնքի դիմումը Ապրիլի 24-ը հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Երկար տարիների ընթացքում Թբիլիսիում՝ Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում ապրիլի 23-24-ին Վրաստանի hայ hամայնքը ավանդական կերպով բողոքի գործողություններ է անցկացնում՝ Թուրքիային կոչ անելով ճանաչել 1915-23թթ․ կատարած հանցագործությունը։ […]