ԺՊՏԱʼ, ԵՎԱՇԽԱՐՀՆ ԷԼ ԿԺՊՏԱ ՔԵԶ

by on 2014/03/08  •  In Ա-Ինֆոյի, Լրատվություն

56265588Ծաղիկ նվիրել, անակնկալ մատուցել, տեղ հրավիրել և նման այլ գեղեցիկ քայլեր: Հենց նման տարբերակներով էլ շնորհավորում են իգական սեռի մարտի ության գեղեցիկ ու հրաշալի տոնը: Յուրաքանչյուր ոք, փորձում է յուրովի ուրախացնել և շնորհավորել իր սիրելիին:

Ախալաքալաքի երիտասարդական կենտրոնում մարտի 8-ին, գրեթե բոլոր տարիներին ողջունում և շնորհավորում են տոնի հարգելի հերոսներին՝ ուսուցիչներին: Նրանց ծաղիկներ են նվիրում և փոքրիկ միջոցառումներ անցկացնում: Ջավախքի բոլոր դպրոցներում ևս անցկացվում են տարբեր միջոցառումներ տոնի շրջանակներում: Օրինակ՝ յուրօրինակ ձևով այս տարի մարտի 8-ին Ներսիսյան Սարգիսը մայրիկին շնորհավորել և ուրախացրել է նրան պատկերելով: Նկարի մեջ երեխան մոր աչքերը որպես արևներ է պատկերել, որոնք կարծես ջերմացնում են թեʼ իրեն, և թեʼ իր ողջ ընտանիքին: Սա երեխայի մանկական հոգին ու ներաշխարհը բացահայտող հետաքրքիր միջոց էր:

Շնորհավորանքի մեկ այլ տարբերվող և յուրօրինակ դրսևորում ևս եղավ այս տարի Ջավախքում: Տոնի նախօրեին ՎՀՕՄ-ի Վարչության գրասենյակում տեղի ունեցավ հավաքույթ-քննարկում և հետաքրքիր անանկնկալ եղավ: Այդտեղ գտնվող բոլոր կանանց ծաղիկներ նվիրեցին գալիք գեղեցիկ տոնի առթիվ: Կանայք և աղջիկները շատ շոյված էին նման անսպասելի քայլի համար:

Ահա Ջավախքի մեկ այլ վայրում, հենց այսօր, տեղի ունեցավ ևս գեղեցիկ անակնկալ: Ախալքալաքի շրջանի Մաջադիա գյուղի թաղերից մեկում, արական սեռի ներկայացուցիչները, որպեսզի ուրախացնեն իրենց սիրելիներին, մարտի 8ին ծաղիկներ նվիրեցին իրենց կանաց: Այնուհետև նրանց հրավիրեցին երեկոյան խնջույքի: Դեպքը աննախադեպ էր: Կանայք իսկապես իրենց շատ լիարժեք ու երջանիկ էին զգում:

Եվ այսպես, գրեթե Ջավախքի բոլոր վայրերում տոնն անմոռաց չմնաց: Տարբերվող էին բոլոր շնորհավորանքները: Բայց սա դեռ կանանց տոնի միայն սկիզբն է: Նրանք տարվա մեջ այս մեկ ամսվա ընթացքում իսկապես պետք է վայելեն հարգանք և սեր արական սեռի ներկայացուցիչների կողմից: Ճիʼշտ է, իգական սեռին վերաբերմունք, սեր և ուրախություն պարգևելու համար պետք չէ առիթ, այն միշտ էլ հնարավոր է անել: Սակայն հենց այս տոնը ամենագեղեցիկ առիթներից մեկն է, որ նրանք կարողանան արտահայտել իրենց սերն ու նվիրումը:

Մարտի 8-ը համարվում է Կանանց միջազգային օրը: Սկզբում Աշխատավոր կանանց միջազգային տոնն է եղել: Այն նշվում է ողջ աշխարհում մարտի 8-ին: Գրեթե բոլոր տարածաշրջաններում տեղի ունեցող տոնակատարությունների հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը՝ տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում նրանց ձեռքբերումների համար: Շատ տարածաշրջաններում տոնը կորցրել է իր քաղաքական երանգը և այն պարզապես վերածվել է տղամարդկանց համար առիթի՝ արտահայտելու կանանց նկատմամբ իրենց սերը:

Այս տոնը սկսվում է մարտի 8-ով և շարունակվում է մինչև ապրիլի 7-ը: Այսինքն՝ ողջ ամիսը համարվում է կանանց միամսյակ, երբ նրանք ակնկալում են իրենց տղամարդկանցից և առհասարակ շրջապատից ջերմություն, մի փոքր ուշադրություն և լիարժեքության զգացում, չէ որ տոնի պատմությունը սկսվում է հենց տղամարդու և կնոջ միջև եղած անհավասարությունից, կնոջ ուժին չվստահելուց: Այնինչ կինը շատ ներդրումներ ունեցել է և ունի գրեթե բոլոր ոլորտներում:

Դեռ շատ տարիներ առաջ տարբեր երկրներում սկիզբ առան բողոքի ակցիաներ՝ ուղղված տվյալ երկրներում տիրող հասարակարգերին, որպեսզի վերանա անարդարությունն, ու վերականգնվեն կանանց իրավունքները, լիարժեքության իրավունքը, հավասարության իրավունքը: Ծայր առած շարժումներից ամենագլխավորը Ամերիկայում տեղի ունեցած իրողությունն էր: 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլային գործարանի բանվորուհիները սկսեցին «դատարկ կաթսաների երթը»: Նրանք պահանջում էին բարձրացնել աշխատավարձը, միաժամանակ բարելավել աշխատանքային պայմանները և ի վերջո կանանց նկատմամբ հավասար իրավունքներ կիրառել: Այս առիթն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի այդ օրը կոչեն Կանանց օր: 1908 և 1909 թվականներին այդ օրը Ամերիկայի որոշ հատվածներում անցավ կանանց երթերով ու գործադուլներով, իսկ արդեն 1910 թվականին շարժումը տարածվեց ողջ ԱՄՆ-ում: Ավելի ուշ՝ 1975 թվականին ՄԱԿ-ը այդ օրը հռչակեց Կանանց միջազգային օրը, որը տոնվում է մինչ օրս նույն թարմությամբ ու ոգով:

Հայաստանում նույնպես տոնը չի կորցրել իր իմաստը: Այդ օրը հակառակ սեռի ներկայացուցիչները շտապում են իրենց կանանց, աղջիկներին, մայրիներին և ընկերուհիներին անակնկալներ մատուցել, նվիրել գեղեցիկ ծաղիկներ՝ գեղեցիկ բարեմաղթանքներով, տեղի են ունենում տարբեր միջոցառումներ որպեսզի կանայք իրենց շոյված զգան: «Նրանց գեղեցիկ ժպիտը կփկի աշխարհը»,-ասում են տղամարդիկ:

Քիշմիշ Ղազարյան

www.akhaltskha.net

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ