ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ «ԹԵՐԹԵՑԻՆ» ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ

by on 2014/03/02  •  In Ա-Ինֆոյի, Լրատվություն

info1Դահլիճում հավաքվել էին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի նախապատրաստական խմբակների , ինչպես նաև մյուս խմբերի ավագ դասարանների սաները, ուսուցիչները, ծնողները: Լսվում է Կոմիտասի « Դլե- յաման» երգի հնչյունները:

Այնուհետև Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի դիտում` Սումգայիթյան ջարդերի 26- ամյակին նվիրված: Նախքան ֆիլմի դիտելը Հայոց Պատմության ավարտական խմբակի սան ` Ա. Քեյանը, կարդաց դասախոսություն ` Սումգայիթյան ջարդերի և հայերի նկատմամբ իրագործած սպանդի մասին:

Դասախոսության նպատակը ` ներկաներին և ապագա սերունդներին ևս մեկ անգամ ծանոթացնել և փոխանցել 1988 թվականի հայերի հանդեպ կատարած ոճրագործությանը:

Դասախոսության և ֆիլմի ավարտին հաջորդեց քննարկումը: ԱԵԿ-ի պատմության ուսուցիչ Վաչագան Ռստակյանը նշեց ,որ թուրքական ցեղերը ունեն իրենց բնորոշ մի հատկություն` ինչ վայրի մեթոդներով նրանց նախնիները իրագործեցին հայերի ցեղասպանությունը` 1915 թ., նույն մեթոդները կիրառվեցին ինչպես Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, այնպես էլ հայ սպա Գուրգեն Մարգարյանի նկատմամբ` Բուդապեշտում : ԱԵԿ-ի տնօրեն` Վալերի Արաբյանը, նշեց, որ պայքարելով անենք կարելին ու անկարելին մեր ազգի իրավունքների համար,նրանք սպանվեցին մեկ պարզ պատճառով,որովհետև «հայ» էին: Կգա մի օր, երբ թուրքը կճանաչի և կհատուցի : Նմանատիպ միջոցռումների կազմաերպումը և անցկացումը նպատակ է հետապնդում մատաղ սերնդի հայրենասիրկան դաստիարակությանը նպաստելու և անցյալի հիշողությունները վառ պահելու համար:

Akhaltskha.Net

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ