ԱՄՆ կոնգրեսական, Հայոց ցեղասպանության բանաձեւի համահեղինակ, դեմոկրատ Ադամ Շիֆը եւ Արտաքին հարաբերւոթյունների հանձնաժողովի անդամ Ցեցասպանության բանաձեւի ջատագով Հովարդ Բերմանը Վաշինգտոնում հանդիպել են Վրաստանի նախագահին, երբ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնական այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն Վրաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերւոթյուններին, այլ նաեւ Ջավախքին առնչվող հարցեր:
Ադամ Շիֆն ու Հովարդ Բերմանը կոչ են արել Վրաստանի նախագահին՝ մեծացնել ուշադրությունը Ջավախքի խնդիրների լուծման հարցում: Սահակաշվիլին պատրաստակամություն է հայտնել համագործակցել Շիֆի եւ Բերմանի հետ՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ամբողջությամբ կընդունի տարածքին ամերիկյան օգնության տրամադրման նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնած՝ Վրաստանի կառավարության, ինչպես նաեւ Վաշինգտոնում Վրաստանի դեսպանության հետ երկխոսության արդյունքում արդեն կայացել են մի շարք հանդիպումներ: Երկխոսությունն ուղղված է Ջավախքի տնտեսական զարգացմանը, վրաց-հայկական հարաբերությունների ընդլայնմանը, որը ներառում է վրացական եւ հայկական կողմերի ներդրումների շրջանակների ընդլայնում, ինչպես նաեւ՝ Ջավախքում աշխատատեղերի ստեղծխման համար ԱՄն-ի օժանդակության ավելացում:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անդամները հանդիպում էին ունեցել Վաշինգտոնում Վրաստանի դեսպան Թեմուրի Յակոբաշվիլիի հետ: Նախորդ տարվա սեպտեմբերին էլ Վրաստան էր այցելել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը, ով հանդիպումներ էր ունեցել ինչպես Վրաստանի իշխանությունների, այնպես էլ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»