Թիֆլիսի մէջ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը վրացի եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտօնատարներու հետ քննարկեց Վրաստանի հայ համայնքին կացութիւնը

by on 2011/09/20  •  In Այլ աղբյուրների

Խաչիկեան եւ Վաշածէ

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի նախագահ Քեն Խաչիկեան Թիֆլիսի մէջ վրացի բարձրաստիճան պաշտօնատարներու, Վրաստանի մէջ հայ համայնքի ղեկավարներու, Վրաստանի մէջ Միացեալ Նահանգներու դեսպան Ճոն Պասի եւ ամերիկացի այլ պաշտօնատարներու հետ շարք մը հանդիպումներ ունեցած է:

Հանդիպումներուն ընթացքին Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը կոչ ուղղած է աւելի շատ ուշադրութիւն դարձնելու Վրաստանի հայ համայնքի դժուարին կացութեան: «Այդ այցելութիւնը հիանալի կարելիութիւն էր Վրաստանի իշխանութիւններուն եւ այդ երկրին մէջ Միացեալ Նահանգներու ներկայացուցիչներուն հետ անկեղծ եւ բաց քննարկումներ կատարելու այն մարտահրաւէրներուն եւ դժուարութիւններուն շուրջ, որոնց կը բախին Ջաւախքի եւ Թիֆլիսի հայ համայնքները», ըսաւ Խաչիկեան` աւելցնելով, որ յառաջիկայ ամիսներուն յանձնախումբը կը նախատեսէ Վրաստանի հայ համայնքին հետ համագործակցութիւնը ընդլայնելու ուղղութեամբ ուղիներ փնտռելու շուրջ աշխատանքներ տանիլ Միացեալ Նահանգներու կառավարութեան եւ քոնկրեսի անդամներու հետ:

Մէկ շաբթուան այցելութեան ընթացքին Խաչիկեան եւ Ուաշինկթընի Հայ դատի գրասենեակի բանբեր Եղիսաբէթ Չուլճեան հանդիպում ունեցած են Վրաստանի արտաքին գործոց նախարար Կրիկոլ Վաշածէին, Վրաստանի մշակոյթի նախարարին, այլ նախարարներու եւ ներկայացուցիչներու, ինչպէս նաեւ Վրաստանի մէջ Միացեալ Նահանգներու դեսպանութեան ներկայացուցիչներուն հետ:

Հանդիպումներուն ընթացքին քննարկուած են Վրաստանի շրջաններուն մէջ գոյութիւն ունեցող տնտեսական ծանր վիճակին առնչութեամբ Ամերիկայի հայ համայնքի անհանգստութիւնը, ինչպէս նաեւ Վրաստանի մշակութային բազմազանութեան պարագային հայկական մշակոյթի եւ հայոց լեզուի պահպանման առնչուող հարցեր:

«ԱԶԴԱԿ»

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ