Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ(4-10 նոյեմբեր, 2013թ.)

by on 2013/11/10  •  In Ա-Ինֆոյի, Այլ աղբյուրների

infoՎրաստան

«Նախագահը չպետք է չարաշահի իր ունեցած առավելությունը անձնական և ներկուսակցական շահերի օգտին: Սա ամբողջովին անպատասխանատու որոշումն է: Գործող օրենսդրության համաձայն՝ նախագահն իրավունք ունի համաներել ևս 9000 մարդու: Ես հուսով եմ, քանի դեր նա նախագահ է չի օգտվի այդ իրավունքից» -հայտնել է Վրաստանի Մարդի իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին:

Նոյեմբերի 4-ին նախագահ Սահակաշվիլին ներում շնորհեց Բաչո Ախալայային: «Մենք չպետք է թույլ տանք այնպիսի նախադեպ, որ «օրենքով գողերը» բանտ նստեցնեն նրան, ով պայքարել է մաֆիայի և կազմակերպված հանցագործության դեմ»:

«Նախագահը չպետք է չարաշահի իր ունեցած առավելությունը անձնական և ներկուսակցական շահերի օգտին: Սա ամբողջովին անպատասխանատու որոշումն է: Գործող օրենսդրության համաձայն՝ նախագահն իրավունք ունի համաներել ևս 9000 մարդու: Ես հուսով եմ, քանի դեր նա նախագահ է չի օգտվի այդ իրավունքից» -հայտնել է Վրաստանի Մարդի իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին:

Խաիսի գյուղում բողոքի ակցիա է անցկացվել Խուդոն ՀԷԿ-ի-ի կառուցման դեմ: Բացի բնապահպաններից ակցիային մասնակցում էին նաև Սվանեթիի գյուղերի մեծամասնության բնակիչները: Նրանք երդվեցին Ս. Գևորգի սրբապատկերին, որ թույլ չեն տա Խուդոնի ՀԷԿ-ի կառուցումը: Ակցիայի մասնակիցները կոչ էին անում երկրի Կառավարությանը հրաժարվել հսկայական ՀԷԿ-ի կառուցման ծրագրից, նաև հրավիրում էին վարչապետին գալ շրջան և հանդիպել իրենց հետ:

Խուդոն ՀԷԿ-ի կառուցման դեպքում Խաիսի շրջանի 12 գյուղ կանցնեն ջրի տակ և ավելի քան 300 ընտանիք կմնա առանց ծածկի:

«Այսօր աբխազների հետ սահմանագիծն անցնում է Խաիսիի երկայնքով, և Խուդոնյան ՀԷԿ-ի կառուցումը կնշանակի Խաիսի գուղի, ինչպես նաև ամբողջ Վրաստանի հանձնումը: Եթե Կոդորյան կիրճը ջրով լցվի, իմացե՛ք մենք այլևս երբեք չենք անցնի մյուս ափ: Ռազմական փորձագետները հայտնում են, որ Խուդոնյան ՀԷԿ-ի կառուցումն անթուլատրելի է ռազմական տեսանկյունից»- Գիորգի Խեվիաշվիլի:

«Երբ Կալաձեն ֆուտբոլիստ էր, ես նրա երկրպագուներից էի: Իսկ հիմա նա ոչնչացնում է Սվանեթին: Ուզում եմ դիմել մեր եղբայր մեգրելներին: Մեգրելիան և ամբողջ արևմտյան Վրաստանը վտանգի առաջ է կանգնած: Եթե երկրաշարժ, ահաբեկչական ակտ կամ նման մի այլ բան լինի, ջուրը կխորտակի ՀԷԿ-ի պատերը և ողջ արևմտյան Վրաստանը կանցնի Սև ծովի տակ»- Զուրաբ Գելովանի:

«Հանրապետական կուսակցության» ընդհանուր ժողովը կուսակցության ղեկավար է ընտրել Խաթունա Սամնաձեին:

«Ես խնդրանք ունեմ բոլորիդ` համբերե՛ք մի քիչ: Ընդունեք այս խնդրանքը որպես խորհուրդ կամ կոչ: Հիմա մենք բոլորս սպասման մեջ ենք: Մեծ գործերի որոշման համար անհրաժեշտ է մեծ համբերություն: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ ամեն ինչ կլինի մեր ուզածից շատ ավելի լավ: Դա է մեր բոլորիս ցանկությունը: Ընդհանուր առմամբ ես գիտեմ, թե ինչպես են Վրաստանում զարգանալու իրադարձությունները» – նոյեմբերի 4-ին հայտարարեց Իրակլի Ղարիբաշվիլին:

«Պետական սեփականության մասին» օրենքում փոփոխություններ են կատարվում: Այս փոփոխությունների համաձայն կնորացվի պետական սեփականության փոխանցման, այդ թվում նաև գյուղատնտեսական հողի օգտագործման մասին քաղաքականությունը: Փոփոխությունները կվերաբերեն նաև սեփականաշնորհման խնդրին: Կառավարությունն իրավասու կլինի կոնկրետացնել, թե ինչպես պետք է օգտագործվի պետական սեփականությունն իր նոր տիրոջը փոխանցվելուց հետո:

Նոյեմբերի 4-ին կայացած Խորհրդարանի Բյուրոյի նիստին ներկայացված նախաձեռնությամբ փոփոխություններ գրանցվեցին «Գոյատևման նվազագույն հաշվարկի մասին» օրենքում: Առաջարկվող փոփոխությունների համաձայն գոյատևման նվազագույնը պետք է հաշվարկվի նորմատիվային վիճակագրության հիման վրա: Այսօր այսպես կոչված «նվազագույն սպառողական զամբյուղի» արժեքը կազմում է 105 լարի, որը պետք է կազմի գոյատևման նվազագույնի 70%-ը: Նոր մեթոդով վերահաշվարկից հետո «նվազագույն սպառողական զամբյուղը» կկազմի 125 լարի:

Նոյեմբերի 5-ին Շրջանային զարգացման նախարարությունը փորձագետների ժողովին ներկայացրեց «տեղական ինքնավարման մասին» նոր օրինագծի նախագիծը: Ըստ օրինագծի գյուղերում կստեղծվեն այսպես կոչված «հասարակական խորհուրդներ», ինչը կնպաստի տեղացիներին հուզող իրական խնդիրների բացահայտմանը: Կնպաստի նաև այդ խնդիրների լուծմանը: Բացի այդ կառավարչի(Մարզպետի) առկա ինստիտուտին զուգահեռ կստեղծվի կոլեգիալ մարմին, որի կազմում կլինեն տեղական կառավարման մարմինների անդամները: Այս մարմինը կմասնակցի որոշումների ընդունման գործընթացին:

«Որպեսզի նախագահի երդմնակալության արարողությունը չափազանց հանդիսավոր չլինի և ամենակարևորը չլինի թանկարժեք, որոշում է կայացվել արարողությունն անցկացնել Թբիլիսիի Խորհրդարանի շենքի ներքին բակում, այլ ոչ թե Ռուսթավելի պողոտայում, ինչպես դա արվում էր նախկինում», – հայտնել է Վրաստանի Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

Նոյեմբերի 5-ին հասարակական կազմակերպությունների մի մասը դիմել է երկրի Խորհրդարան` պահանջելով ուղղումներ չմտցնել կրոնական կազմակերպություններին վերաբերող օրինագծում:

«Հասարակությունը չպետք է անընդհատ փրկչի սպասի: Հասարակությունն ինքը պետք է մտածի խնդիրների լուծման մասին և պահանջի Կառավարությունից»,- հայտնեց փորձագետ Թենգիզ Փխալաձեն:

Ուչա Նանուաշվիլին դիմել է Խորհրդարանին Վարչական օրինագծում ուղղումներ չմտցնելու կոչով: Օրենքում ուղղումների նախաձեռնության համաձայն հավատացյալների զգացմունքները վիրավորող անձինք կենթարկվեն վարչական պատժի` տուգանքի և նույնիսկ 15 օրով ազատազրկման: «Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում երկրի Խորհրդարանին հրաժարվել օրենքում ուղղումների այդպիսի ձևից և բովանդակությունից» – ասվում է օմբուցմենի հայտարարությունում:

«Ոչ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շուտ կմասնակցի տեղական ինքնակառավարման ընտրություններին կոալիցիոն կարգով: Մենք կփորձենք կոալիցիա ստեղծել» –հայտնել է «Ազատ Վրաստան» կուսակցության ղեկավար Կախա Կուկավան:

Մերի գյուղի բնակիչները պահանջում են նախկին սովետական ռազմական բազայի տարածքը մաքրել ռադիոակտիվ թափոններից: Ինչպես հայտնում են շրջանային ինքնավարությունում, մի քանի օր առաջ գյուղ են այցելել Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ներկայացուցիչները: Նախկին ռազմական բազայի տարածքի ուսումնասիրությունը սկսված է: Ինչպես հայտնի է, ռազմական բազայից հեռանալիս իրենց հետ տարել են ռադիոակտիվ թափոնները, մինչդեռ մի խումբ փորձագետներ ենթադրում են, որ հնարավոր է դրանց մի փոքր մաս մնացել է հողում, ինչի պատճառով էլ նկատվում է ռադիոակտիվ ֆոնի բարձրացում:

«Վերջին ընտրությունների արդյունքը շատ կարևոր է: Վրաստանում ամուր կերպով հաստատվեց իշխանության երկկուսակցական համակարգ» – Միխայիլ Սահակաշվիլի:

«Չնայած նրան, որ տնտեսական աճի ցուցանիշը սպասվող 6 %-ի փոխարեն կազմել է 2,5%, Կառավարությունը կաշխատի առավելագույնս հավասարակշռել սոցիալական պարտականությունների կատարումը: Բոլոր առկա սոցիալական պարտքերը կվճարվեն բյուջեից» -նոյեմբերի 6-ին հայտնել է Վրաստանի Տնտեսական զարգացման նախարար Կվիրիկաշվիլին:

Նոյեմբերի 6-ին «դեռևս նախագահը» դիմեց նրանց, ովքեր ցանկանում էին ստանալ Վրաստանի քաղաքացիություն. «Դիմում եմ Վրաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողներին: Քանի դեռ գործում է նախագահի այս վարչությունը, մենք պատրաստ ենք նրանց բոլորին քաղաքացիություն շնորհել: Մենք քաղաքացիներ կորցնելու իրավունք չունենք: 5-7հազ. մարդը երկրում եղանակը չի փոխի, մոռանանք ընտրությունները: Մենք չպետք է կասկածանքով նայենք նրանց, ովքեր ցանկանում են դառնալ մեր երկրի հայրենասերներ: Մենք պետք է քաջալերենք նրանց, որպեսզի նրանք իրենց վրացի զգան: Ես չեմ ուզում, որ Վրաստանը կորցնի այդ մարդկանց: Մեզնից է կախված կլինենք 3, 5 թե 7 միլիոն բնակչությամբ երկիր: 7 միլիոնը լիովին իրական է, եթե հաշվի առնենք, որ բնակչությանը հատուկ է բազմանալը: Նրանք կունենան երեխաներ, թոռներ… ահա թե ինչու մենք պետք է մտածենք ոչ թե ընտրությունների, այլ երկրի բնակչության մասին: Այդ մարդիկ պետք են մեզ» -հայտնեց Սահակաշվիլին` նշելով, որ պատրաստ է աշխատել օր ու գիշեր մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, որպեսզի բավարարի երկրի քաղաքացիություն ստանալ ցանկացողներին:

Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ երկրի գլխավոր դատախազը հրաժարական է տվել: «Ինչու՞ եմ ես հեռանում: Վարչապետի այն հայտարարությունից հետո, որ անցնում է քաղաքացիական բաժին, ես նրան բազմիցս ասել էի, որ նույնպես ուզում եմ հեռանալ քաղաքականությունից, և նրա հետ միասին, ուս ուսի տված աշխատել` օգտագործելով իմ փորձն ու գիտելիքները քաղաքացիական ոլորտում» -հայտնել է Կբիլաշվիլին:

Երկրի օրենսդրության համաձայն նոր գլխավոր դատախազին կնշանակի ապագա վարչապետը:

«Մարզպետերն այլևս չեն լինի «արքայի երեցները», նրանք այլևս առաջվա նման չեն օգտվի անսահմանափակ իշխանությունից: Մարզպետը կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչն է, և նա չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել: Վերահսկողության գործառույթը Մարզպետի ապարատից կանցնի Վրաստանի Շրջանային զարգացման նախարարություն» -հայտնեց շրջանային զարգացման նախարարության ինքնակառավարման մարմինների հետ կապի բաժնի ղեկավար Իրակլի Մելաշվիլին:

Ադրբեջանում ապրող վրացի աշակերտները դասագրքեր նվեր կստանան: Սփյուռքի հարցերով նախարարության նախաձեռնությամբ և Վրաստանի Կրթության նախարարության աջակցությամբ Ադրբեջանում ապրող ավելի քան 2000 վրացի աշակերտ կստանա ավելի քան 5500 դասագիրք վրացերեն լեզվով: «Ադրբեջանի վրացաբնակ շրջաններում գործում է 11 վրացական դպրոց, որտեղ սովորում է 2000 աշակերտ: Մենք այդ երեխաներին կնվիրենք վրացերեն լեզվի, գրականության և մաթեմատիկայի դասագրքեր վրացերեն լեզվով»-հայտնել է Վրաստանի Սփյուռքի հարցերով պետական նախարար Կոնստանտին Սուրգուլիձեն:

«Նախկին նախագահի համար ավելի լավ կլինի լքել երկիրը և ակադեմիական գործունեությամբ զբաղվել Ամերիկայում կամ եվրոպական երկրներում» -նոյեմբերի 8-ին հայտնել է Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քենեթ Յոլովիչը:

«ՍԻԴԱ» կազմակերպության անցկացրած սոցիալական հարցման համաձայն գյուղերում 1496 հարցված քաղաքացիների 39%-ը նույնիսկ չգիտի իր մեծամասնական պատգամավորի անունը: Հարցվածների 42,5 %-ը տեղյակ չէ` ինչո՞վ է զբաղվում իր պատգամավորը: Վրաստանի յուրաքանչյուր շրջանում հարցվել է 150 պատասխանող:

Նեյեմբերի 24-ին տեղի կունենա «Վրացական երազանք» կուսակցության ընդհանուր ժողովը: Ռողովի ընթացքում կուսակցությունը պետք է ընդունի Բիձինա Իվանիժվիլիի պաշտնից հրաժարականը և հաստատի իշխող կուսակցության նոր նախագահին: «Գլխավոր իրադարձությունն այն է, որ Իվանիշվիլին լքում է ինչպես վարչապետի պաշտոնը, այնպես էլ կուսակցության նախագահի պաշտոնը: Նա գնում է հասարակական սեկտոր: Գտնում եմ, որ Պառլամենտի և մյուս պետական մարմինների հետ ավելի արդյունավետ հաղորդակցման համար ցանկալի է, որպեսզի նախագահի պաշտոնը զբաղեցնի Իրակլի Ղալիբաշվիլին: Ղարիբաշվիլին պետք է իր վրա վերցնի այն պատասխանատվությունը որը 2012թ.-ի ընտրությունների ժամանակ իր վրա էր վերցրել «Վրացական երազանք» կուսակցությունը», -նոյեմբերի 9-ին հայտարարել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Էլիսո Չափիձեն:

Նոյեմբերի 9-ին հեռացող նախագահի նստավայրի վրա բարձրացվեց «Միասնական ազգային շարժում» կուսակցության դրոշը: Դրոշի վրա խաչերի փոխարեն սրտիկներ էին պատկերված: «Մի քանի ժամ շարունակ երկրի նախագահի նստավայրի վերևում սրտիկներով անհասկանալի դրոշ է ծածանվում: Երկրի օրենսդրության համաձայն պետական հաստատությունների վրա միշտ պետք է պետական դրոշ ծածանվի: Այս օրենքի խախտումը օրենքի նկատմամբ կոնկրետ պատասխանատվության է ենթարկում: Մեկ այլ դրոշի բարձրացումը երկրի ղեկավարի պաշտոնական նստավայրի վրա նորմերի կոպիտ խախտում և անհարգալից վերաբերմունք է պետության և նրա խորհրդանիշերի նկատմամբ» -ասվում է նոյեմբերի 9-ին տարածված Վրաստանի Կարավարության հայտարարության մեջ:

armenian-community.ge/News/233?lang=arm

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ