103 դպրոցի դիմաց անցկացվել է բողոքի ցույց

by on 2013/10/24  •  In Ա-Ինֆոյի, Այլ աղբյուրների

DSCF1704Այսօր, հոկտեմբերի 24-ին «Մետրոշեն» թաղամասի 103-րդ դպրոցի շենքի դիմաց անցկացվել է բողոքի ցույց: Ցույցն անցկացրեցին դպրոցի վրացական բաժնի ծնողներն ու աշակերտները: Նրանց խոսքերով Վրաստանի Փախստականների հարցերով նախարարությունը պատրաստվում է գնել 103-րդ դպրոցի շենքը և բնակեցնել այտեղ փախստականներին: Լալի Գուգեշաշվիլիի խոսքերով, որը մասնակցում էր ցույցին ուսումնական տարվա սկզբից, վերանորոգման արդարացումով դպրոցը տեղափոխեցին Վազիսուբանի, սակայն 103-րդ դպրոգի շենքում մինչ այսօր ոչ մի վերանորոգման աշխատանքներ չեն տարվում:

«Մենք չունենք ոչ մի տեղեկություն, միակ բանը, որ մենք լսել ենք, այն է, որ դպրոցը պատրաստվում է գնել փախստականների հարցերով զբաղվող նախարարությունը: Մեզ ոչ ոք ոչինչ չի ասում: Ճիշտ այդպիսի իրավիճակում էր 110-րդ դպրոցը, որը մոտիկ գտնվում: Երեխաներին դուրս բերեցին դպրոցից և տեղափոխեցին մեր դպրոց, իսկ 110-ի շենքը ծախեցին: Մենք չենք ուզում, որ մեր երեխաները տուժեն: Եթե մեր խնդրի վրա ուշադրություն չդարձնեն, մենք թույլ չենք տա, որպեսզի 103-րդ դպրոցի շենքում աշխատի ընտրական տեղամաս: Մենք կփակենք այն ընտրությունների օրը», -հայտարարեց ցույցի մասնակից Լալի Գուգեշաշվիլին (103-րդ դպրոցի շենքում կտեղավորվեն Թբիլիսիի Իսանի շրջանի 42 և 43-րդ ընտրական տեղամասերը-խմբ.):

Հարկ է նշել, որ անցած բողոքի ցույցին հայկական բաժնի ծնողները և աշակերտները մասնակցություն չունեին:

«Մի քանի օր առաջ ես իմացա, որ վրացական բաժնի ծնողները շատ դժգոհ են դպրոցի տեղափոխումից, և պատրաստվում են ինչ-որ միջոցառումներ ձեռնարկել: Այսօրվա ցույցի մասին մեզ ոչինց հայտնի չի եղել: Եթե ես իմանայի, անպայման մասնակցություն կցուցաբերեի: Մենք, ավելի քան որևէ մեկը, ունենք ասելիք: Ցավոք, ես ոչինչ չգիտեի»,-«Միության» հետ խոսակցության ժամանակ ասաց հայկական բաժնի աշակերտի ծնող Ռուզան Ավետիսյանը:

«Մի քանի րոպե առաջ ինձ ասացին, որ ցերեկը ցույց է եղել դպրոցի մոտ: Պարզվում է, որ այսօր 157-րդ դպրոց են գնացել միայն հայկական բաժնի երեխաները: Եթե ես իմանայի ցույցի մասին, ես իհարկե չեի թողնի իմ երեխային դպրոց և ինքս էլ կմիանայի ցույցին»,-ասաց հայկական բաժնի ծնող Հայկանուշը :

Նախկին 110-րդ դպրոցը միակն է, որը միանալով ուրիշ դպրոցի, չձուլվեց, չանհետացավ:

2013 թվի սեպտեմբերին Վրաստանի կրթության նախարարությունը հանկարծ անհանգստացավ 103-րդ դպրոցի շենքի ճակատագրով: Պարզվեց, որ շենքն իսկապես վթարային է և ներսում ուսումնական ընթացքն անվտանգ չէ: 2013-2014 ուս. տարվա սկզբից մեկ շաբաթ անց նախարարությունը որոշում կայացրեց դպրոցը տեղափոխել այլ շենք մինչև 103-րդ դպրոցի վթարային վիճակի չեզոքացումը: Հոկտեմբերի 8-ից թիվ 157-րդ դպրոցում, որը գտնվում է Վազիսուբանում արդեն սկսված է ուսումնական ընթացքը:

armenian-community.ge/News/213?lang=arm

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ