Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

by on 2020/10/01  •  In Ա-Ինֆոյի

ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

այս օրերին ամբողջ հայությունը մեկ դարձած հետևում է Արցախում ծավալվող հերոսական պայքարին ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի: Հանգամանքների բերումով Հայաստան հասնել չկարողացող հայության հատվածները հայրենիքին օժանդակում են դրամահավաքներով և մարդասիրական օգնությամբ: Ջավախահայերը այս հարցում ամենաակտիվներից են. Այս օրերին օգնելու անհագ պատրաստակամությամբ Ջավախքի տարբեր հատվածներում կազմակերպվում են ինքնաբուխ դրամահավաքներ, որոնց համակարգելը և միասնական ճանապարհով դեպի նպատակ ուղղելը ամենակարևոր հարցն է:

Այս նպատակով Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդին են դիմել բազմաթիվ մտավորականներ, իշխանավորներ, անհատ ձեռներեցներ, կոլեկտիվներ ու պարզապես անհատներ: Խորհուրդը Վրաստանի Հայ Օգնության Միության անունով «Սաքարթվելո» բանկի Ախալքալաքի մասնաճյուղում բացել է հաշվեհամար՝ GE25BG0000000366017347 , որին հնարավոր է կատարել փոխանցում վրացական լարիով, ԱՄՆ դոլարով և ռուսական ռուբլիով՝ անպայման որպես նպատակ շեշտելով հումանիտար օգնությունը:

Հաշվեհամարը թափանցիկ է, բոլոր փոխանցումները տեսանելի են: Կազմվել է նաև հանձնախումբ, որի վերահսկողությամբ ըստ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների կողմից ներկայացված անհրաժեշտ միջոցների համար կծախսվի հանգանակված գումարը։ Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ և արագ արձագանքը:

Հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

(+995) 574 52 62 42
(+995) 599 92 13 88

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ԵՎ ՔՎԵՄՈ-ՔԱՐԹԼԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ