Աննախադեպ բազմամարդ ակցիա Ախալքալաքում՝ ի զորակցություն ՀՀ-ի և Արցախի

by on 2020/07/21  •  In Ա-Ինֆոյի

Այսօր շուրջ երեք հազար ջավախահայեր հավաքվել են Ախալքալաքի ֆուտբոլային մարզադաշտում: Հայոց եռագույններ և Վրաստանի պետական դրոշներ ծածանելով՝ ակցիայի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանի Հանրապետությանը, հայոց ազգային բանակին՝ միաժամանակ դատապարտելով 2020 թ. հուլիսի 12-ից ՀՀ հյուսիս-արևելյան սահմանային հատվածում՝ Տավուշի ուղղությամբ վերակտիվացած ադրբեջանական սադրանքները:

Հավաքի մասնակիցներն իրենց խաղաղ ակցիայով դատապարտում են ինչպես Ադրբեջանի՝ ՀՀ-ի և Արցախի վրա պարբերաբար իրականցվող ոտնձգությունները, այնպես էլ ադրբեջանական փորձերը, որոնք միտված են սադրանքներ իրականացնել նաև Վրաստանում և Վրաստանին ևս ներքաշել հակահայկական արկածախնդրությունների մեջ:

Փաստենք, որ ակցիան իր բազմամարդությամբ աննախադեպ է, և կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Վրաստանի իշխանությունների իրականացրած խիստ միջոցառումների պայմաններում այն առաջին բազմամարդ միջոցառումն է։

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ