Դեկտեմբերի 1-ին Ախալքալքի Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպվել էր «Ղափամայի փառատոն», որին մասնակից տաբեր դպրոցների և մանկապարտեզների շարքում էր ՎՀՕՄ-ը եւ Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնը։
Բացումը կատարվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր-Նարեկ Տիգրանյանի կողմից հնչեցված Տերունական Աղոթքով և սեղանների օրհնությամբ։ ՎՀՕՄ-ի եւ ԱԵԿ-ի համատեղ ջանքերով ձևավորել էին սեղանները դդումով պատրաստված տարբեր ուտեստներով և, իհարկե, հայկական ավանդական ուտեստով՝ ղափամայով։ Փառատոնի ավարտին կենտրոնի սաները ուտեստները հյուրասիրեցին ներկաներին։
Կենտրոնի «Հայք» պարային համույթը ներկայացավ «Հե՜յ, ջան, ղպափամա» պարով։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու կողմից ՎՀՕՄ-ը եւ ԱԵԿ-ը մասնակցության համար ստացան շնորհակալագրեր։
Posted by Karine Vahagni Tatevosyan on Sunday, December 1, 2019