Հոկտեմբերի 25-ին Գյումրիի <<Ընտանիք>> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտասի 150-ամյակին նվիրված <<Ղողանջ ցնծության>> խորագրով եզրափակիչ միջոցառումը: Միջոցառման մասնակից հյուրերի շարքում էին նաև Ջավախքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոններից ներկայացուցիչներ: Ծրագիրը հիմնականում կազմված էր կոմիտասյան երգերից, եղան նաև պարային կատարումներ և ասմունք: Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնի սան Ջուլետա Սողոյանը հանդես եկավ Կոմիտասի <<Երկինքն ամպել է>>, իսկ Նինոծմինդայի ԵԿ—ից Աննա Ղարսլյանը՝ <<Գարուն ա...>> երգերի կատարումներով: Միջոցառմանը իրենց բացառիկ մասնակցությունը բերեցին ֆրանսաբնակ արվեստի ներկայացուցիչներ` երգեհոնահարուհի, ծնունդով գյումրեցի Նարինե Սիմոնյանը, ով նվագակցում էր հարմոնիումով, երգչուհի՝ Մարի Մյուլլերը և արվեստագետ, երգչուհի Միրեյ Կասարը:
Միջոցառմանը ներկա էր նաև Երևանից ժամանած《ԴՈ ՌԵ ՄԵԹ》կրթամշակութային բարեգործական հասարակական կազմակերպությունը: ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը ողջունեց միջոցառումը, արժևորեց Ջավախքի երիտասարդական կենտրոնների և <<Ընտանիք>> կենտրոնի միջև համագործակցությունը, որը ունի շուրջ 10 տարվա պատմություն: <<Ընտանիք>> կենտրոնի կողմից Կ. Թադևոսյանին տրվեց շնորհակալագիր՝ մեծն Կոմիտասի 150-ամյակին նվիրված <<Ղողանջ ցնծության>> խորագրով կրթամշակութային ծրագրի շրջանակում <<Ընտանիք>> ՄՊՍ կենտրոնի հետ համագործակցելու համար:Միջոցառմանը կատարվեց նաև <<Կոմիտաս 150>> թեմայով կիրառական արվեստի բոլոր ճյուղերի մրցույթներում ստեղծագործական աշխատանքների ամփոփում և մրցանակաբաշխություն:
Հոկտեմբերի 25-ին Գյումրիի <<Ընտանիք>> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտասի 150-ամյակին նվիրված…
Posted by Ախալքալաքի Երիտասարդական կենտրոն on Wednesday, October 30, 2019