Հայ ժողովրդի ազգային եկեղեցու տոներից է <<Սուրբ Թարգմանչաց >> տոնը , որը խորհրդանշում է հայոց գրերի գյուտը , Աստվածաշնչի առաջին թարգմանությունը և հայ դպրության սկիզբը: Ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայոց Եկեղեցին տոնում է ԹԱՐԳՄՆՉԱՑ տոնը :Այս տոնն արդեն ավանդաբար նշվում է նաև Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում։
Այսօր ԱԵԿ-ում կազմակերպվեց եռալեզու թարգմանության մրցույթ , որում երեխանները վրացերենից, անգլերենից, ռուսերենից թարգմանություններ կատարեցին հայերեն :
Բացման խոսքով հանդես եկավ հայոց լեզվի և գրականության խմբակի ղեկավար Սիլվա Ղարղարյանը, այնուհետև հաղորդավարները ներկայացրին Սուրբ տոնի պատմությունը:
Մրցույթի ընթացքում հնչեցին երգեր ԱԵԿ-ի երգչախմբի փոքրիկ սաների կատարմամբ ,որը նոր շունչ ու երանգ տվեց միջոցառմանը:
Մասնակից երեք խմբերը ` <<Վասպուրական>>, <<Անի>> և <<Վան>> ժյուրիի գնահատմամբ ստացան առաջին, երկրորդ և երրորդ կարգի պատվոգրեր և հուշանվերներ:
ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑՀայ ժողովրդի ազգային եկեղեցու տոներից է <<Սուրբ Թարգմանչաց >> տոնը , որը խորհրդանշում…
Posted by Ախալքալաքի Երիտասարդական կենտրոն on Friday, October 25, 2019