ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Օրերս ԱՄՆ-ում Սփյուռքի Միասնության Հարթակի նախաձեռնությամբ անցկացվեց «Ջավախքի բարեկամներ» հետուստամարաթոնը, որի արդյունքում հավաքված գումարով պետք է Ախալցխայում հիմնվի մարզամշակութային կենտրոն։

Տեղեկանալով մարաթոնի կազմակերպիչների կազմած ծրագրին, ներկայացված ելույթներին ու ընդհանրապես այսօրվա Ախալցխայի նկարագրին, Ախալցխան բազում անգամ իրենց աչքով տեսած,նրանց կարիքներն ու խնդիրներն իմացող Հայ Օգնության Միության բազմահազար ամերիկաբնակ ընկերուհիների և բազում այլ անհատների նվիրումներով ու ջանքերով դեռ 2006թ սեպտեմբերին բացված, Ջավախքում առաջին Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի գոյությունն ու հայապահպան գործունեությունը նսեմացված էր։ Կենտրոնի բացման նախաձեռնողն ու հովանավորը ՀՕՄ-ի Ջավախքի Օժանդակության Ծրագրերի Հանձնախումբն էր, որը նմանատիպ երիտասարդական կենտրոններ է կառուցել նաեւ Ախալքալաքում եւ Նինոծմինդայում։

Հանձնախմբի հովանավորների գերակշիռ մասը ՀՕՄ-ի ամերիկաբնակ հայերն են և առ այսօր գործող Երիտասարդական կրթամշակութային կենտրոնին հովանավորողների համար այս մարաթոնը գնահատվեց անտեղյակության հենքով, կամ միտումնավոր խեղաթյուրված սցենարով խարսխված ծրագրի ներկայացում։

Բնավ տեղին չէր վիրավորել աշխարհասփյուռ ՀՕՄ-ի կառույցի անդամներին, որոնք Ջավախքի հարյուրավոր բազմազավակ ընտանիքների,ծնողազուրկ ու հիվանդ երեխաների, միայնակների ու կարիքավոր ընտանիքների կողքին են։ Ամեն տարի տասնյակ գերազանց ուսանողների օժանդակությունը, աշակերտների համար Հայոց պատմության ,շարադրության, ասմունքի ու երգի-պարի փառատոնների, ԱՄՆ-ի երիտասարդների կողմից Ջավախքի ճամբար ծրագրի կազմակերպումը ջավախքասեր հօմուհիների եւ երիտասարդների սրբազան գործն է եղել ու շարունակվում է։
Վիրավորական է, երբ հատուկ աշխատանք է տարված Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնի նախկին սաների հետ, որոնք առանց անհարմար զգալու խոսում եմ Ախալցխայում երեխաների, երիտասարդների համար հավաքատեղի չունենալու մասին։ Երբ այդ աղջիկներից երկուսը Վրաստանի ՀՕՄ-ի Միավորի նախաձեռնությամբ մասնակցել են տեղում եւ ՀՀ-ում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների:

Հնչեցին խոսքեր ախալցխացիների խղճուկ կերպարի, վհատվածության, մշակույթից ընդհանրապես մեկուսացվածության մասին։ Մինչդեռ այսօրվա Ախալցխայի հայությունը հպարտությամբ կառչած է իր սեփական հողին և չի կորցրել Հայ մշակութային վաղեմի կենտրոն- քաղաքի դեմքը պահպանելու, սերունդներին հայկական մշակույթը փոխանցելու և զարգացնելու հույսը։ Ախալցխացիներին իր սոցիալական, առողջապահական, կրթական ու մշակութային ամենամյա բազմաբնույթ ծրագրերով ու միջոցառումներով, արդեն 13 տարի է սատար է կանգնած Հայ Օգնության Միության Վրաստանի Միավորը և Ջավախքի Օժանդակության Ծրագրերի Հանձնախումբը ,որոնք իրականացվում են Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում։ Երիտասարդական Կենտրոնն ունի ազգագրական երգի-պարի «Գոհանամք» համույթ,որը իր ելույթներով հայտնի է և Վրաստանում, և Հայաստանում՝մասնակցելով բազում փառատոնների։Կենտրոնում նշվում են բոլոր հայկական, ազգային ու կրոնական տոները։ Բոլորովին վերջերս ԵԿ-ն բազմաժանր միջոցառում անցկացրեց Ախալցխայի մշակույթի տանը,որը նվիրված էր Հովհ. Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին,որտեղ սաները ներկայացան ասմունքով, երգով, պարով ու մի քանի թատերական ներկայացումներով, որը մեծ արձագանք գտավ ամբողջ Ջավախքում:

Մարաթոնի ընթացքում աղջատված, կրճատված մտքերով էր ներկայացված Ջավախքի մասին տեսաֆիլմը, որտեղ մոնտաժումով հանված էր ԱԽԱԼՑԽԱ բառը և այն մասը,որը փաստում էր, որ ֆիլմի հեղինակը ՀՕՄ-ի ՋՕԾՀ-ն է։ Եվ անտեղյակի համար անհասկանալի էր , թե ֆիլմը ովքեր են պատրաստել:

Անշուշտ, Ջավախքին անհրաժեշտ են հայապահպանմանը նպաստող նաև այլ կրթօջախներ, մշակույթի տներ, մարզական կենտրոններ,բայց եղածը նսեմացնելը դատապարտելի է եւ պատիվ չի բերում հայ մտավորականին, բարերարին։ Դրանով միայն վնաս կհասցվի մեր տարածաշրջանի վաղեմի բարեկամ-բարերարների հայրենավեր գործունեությանը, Հայ Օգնության Միության 15 հազարանոց բանակի ամեն մի անդամի որդեգրած բարեսիրական առաքելությանը։

Ձախողված հեռուստամարաթոնի միակ մեղավորները նրա կազմակերպիչներն են՝ իրենց ներկայացրած սցենարով։

ՎՀՕՄ-ի վարչություն
Ջավախք, ք. Ախալքալաք. 07.06.2019թ.

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ