ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ախալքալաքում հունիսի 6-ին տեղի հայ բնակիչների և ազգությամբ վրացի պարեկային ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ոստիկանները ցուցաբերել են առանձնակի դաժանություն, առաջին դեպքը չէ Ջավախքում։ Ականատեսների վկայությունները, առկա տեսանյութերը խոսում են այն մասին, որ դիմադրություն ցույց չտվող և անզեն բնակչի նկատմամբ զինված և մեծաթիվ ոստիկանները կիրառել են բռնություն։ Վերջիններս, բոլորովին հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դեպքի վայրում եղել են տուժողի ընտանիքի անդամները, կանայք և երեխաները, Ախալքալաքի բնակիչ Մեխակ Խաչատրյանին գետնին են տապալել և ստորացուցիչ մեթոդներով ծեծի ենթարկել։

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը փաստում է, որ այս երևույթը լրացուցիչ լարվածություն է ծնում առանց այն էլ բազմաթիվ խնդիրների առաջ կանգնած ջավախահայության շրջանում։ Չհաստատելով, որ այս երևույթն ունի ուղղորդված բնույթ, այդուհանդերձ, Խորհուրդը փաստում է, որ նման դեպքերը հաճախակի են դառնում հենց Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում։

Ելնելով վերոնշյալից՝ հայկական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին և երկրի իրավապահ մարմիններին՝ ցուցաբերել առանձնակի զսպվածություն, հասարակ ազգաբնակչության հանդեպ բացառել անհամաչափ ուժի և այլ ստորացուցիչ մեթոդների կիրարկման այսպիսի դեպքերը, որոնք կարող են շեշտակի մեծացնել լարվածությունը հայաբնակ տարածաշրջանում, հասարակության շրջանում խորացնել անվստահությունը երկրի իշխանությունների և իրավապահ մարմինների հանդեպ, ինչպես նաև սպառնալ երկրի կայունությանը։

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի
հայկական հասարակական կազմակերպությունների
խորհուրդ
ք․ Ախալքալաք
07 հունիսի, 2019 թ․

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ