Միջոցառում՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին

Մայիսի 29-ին Ախալցխայի Մշակույթի տանը, Ախալցխայի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնը անցկացրեց միջոցառում՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին: Միջոցառմանը ներկա էին, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը, Ախալցխայի հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը, Նինոծմինդայից Տեր-Արմաշ քահանա Պողոսյանը, Ախալցխայի ՏԻՄ ներկայացուցիչները, Ախալքալաքի և Նինոծմինդայի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնների մանկավարժները:

Միջոցառումն սկսվեց Վրաստանի և Հայաստանի Հանրապետության օրհներգերով: Կենտրոնի սաները ներկայացրեցին Թումանյանի և Կոմիտասի կենսագրություններն ու անցած ստեղծագործական ուղին՝ թումանյանական ասմունքների և կոմիտասյան երգերի կատարումների ուղեկցությամբ: Միջոցառմանը իրենց թումանյանական քառյակներով և Կոմիտասի երգերով մասնակցեցին նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնների սաները: Բեմականացված էր <<Անուշ>> պոեմը, <<Անբան Հուռին>> և <<Կիկոսի մահը>> հեքիաթները: Աշակերտները և հատկապես Անուշի դերակատար Աննա Բաբոյանը իրենց հմուտ դերասանական խաղով գերեցին հանդիսատեսի սրտերը, հնչեցին բազում գովեստի և շնորհակալական խոսքեր հյուրերի կողմից: Հոգեշնորհ Հայր Մաղաքիա Ամիրյանը իր զորակցությունը հայտնեց և բարձր գնահատեց կենտրոնում իրականացվող հայապահպան ծրագրերը, որի առհավատչյան էր այդ օրվա բազմաժանր միջոցառումը, Կենտրոնի սաների վարպետ կատարումները:

Ջավախքի Երիտասարդական կենտրոնների համակարգող, Ախալքալաքի ԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց կազմակերպիչներին հայրենանվեր, անթերի աշխատանքի համար, առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Ախալցխայի կենտրոնի տնօրեն Նանուլի Հակոբյանին և պարուսույց Տիրուհի Համբարձումյանին՝բարձրարվեստ աշխատանքի համար և վերջինիս հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից պատվոգիր՝ Ջավախքում հայրենասիրական և հայապահպան գործունեություն ծավալելու համար:

Սցենարում ընդգրկված էին հայրենասիրական երգեր և ազգային պարեր: Աշակերտներն ու ելույթ ունեցողները անդրադարձան նաև Հայաստանի Առաջին Հանրապետության և Վրաստանի Հանրապետության Անկախության տոներին՝ մեկ անգամ ևս շնորհավորելով մեծ հաղթանակի՝ անկախության ձեռքբերման առթիվ: Նանուլի Հակոբյանն իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ իրենց ներկայությամբ միջոցառումը պատվելու համար, Հայր Հակոբին՝ Մշակույթի տան վարձակալման համար և ԵԿ-ի ամբողջ անձնակազմին, ծնողներին՝ իրենց կազմակերպչական աշխատանքներում օժանդակելու համար:

https://m.facebook.com/story.php?story_fbid=459894174775500&id=100022647645366

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ