Հայաստանի անկախության օրն Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում

Մայիսի 28-ին, ամբողջ աշխարհի հայությունը նշում է Անկախության օրը կամ Առաջին Հանրապետության օրը: Այս տոնը նշվեց նաև Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում:

Միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարմամբ: Երիտասարդները պատրաստել էին հետաքրքիր ծրագիր, որը ներառում էր ժողովրդական պարեր, հայրենասիրական երգեր, հայ մեծ գրողների բանաստեղծությունների ասմունք:

Տոնակատարության ավարտին Տեր Նարեկը Երիտասարդական կենտրոնի սաներին եւ նրանց ուսուցիչներին շնորհակալություն հայտնեց միջոցառումը պատրաստելու համար:

«Ասում են, որ այն ինչ հեշտ են ձեռք բերում, հեշտ էլ կորցնում են: Մենք մեծ ջանքերով ենք ձեռք բերել մեր անկախությունը: Անհրաժեշտ է պահպանել այն եւ թույլ չտալ, որ հայ ժողովուրդը երբեւէ կորցնի իր ազատությունը», – ասաց նա:

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադեւոսյանը նույնպես շնորհավորեց ներկաներին այս տոնի կապակցությամբ. «Այսօր ամբողջ աշխարհում Անկախության տոնի կապակցությամբ տոնակատարություններն անցկացվում են բաց երկնքի տակ: Մենք նույնպես ցանկացանք առանձնացնել մեր այսօրվա միջոցառումը մնացածից եւ այն անցկացնել դպրոցի բակում, որպեսզի բոլորը կարողանան միանալ: Անկախության ձեռքբերումը հայերի համար շատ դժվար ճանապարհներով է տեղի ունեցել, մեծ կորուստներով եւ արյունով, բայց մենք պետք է պահպանենք այս հաղթանակը եւ փոխանցենք այն մեր ապագա սերունդներին»:

Հայաստանի անկախության օրն Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ