Հայտարարություն


Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ավանդական դարձած ջահերով երթը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում կանցկացվի հետևյալ ժամանակացույցով.

1. Ախալցխա— Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մինչև Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:
2. Ախալքալաք— Նախկին Առաջին զինվորական ավանից Ախալքալաքի բերդեր, այնուհետև Սուրբ Խաչ եկեղեցի:
3. Նինոծմինդա— Սուրբ Սարգիս եկեղեցուց մինչև Երիտասարդական պալատի բակում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:
4. Ծալկա— Սուրբ Գևորգ եկեղեցուց մինչև Խարաբա եկեղեցի:

Ծալկայում ջահերթը կանցկացվի ապրիլի 24-ին, ժամը 19:00-ին, իսկ մնացած քաղաքներում՝ հավաքը տեղի կունենա ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին, իսկ մեկնարկը կլինի 19:30-ին:
Կոչ ենք անում բոլորիդ, միացե՛ք մեր արդար պահանջատիրական ջահերթերին:

Նախաձեռնությունը՝ Ջավախքի «Զորի Զորյան» Երիտասարդական և Պատանեկան միություններ:
Ք. Ախալքալաք

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ