Վրաստանի նախագահն այցելել է Ջավախք

Նախագահն Ախալքալաքում Վրաց լեզվի օրվա միջոցառումների մասնակի

«Լեզուն հարաբերություններում, մշակույթում, պետության ամրապնդման գլխավոր դուռն է: Լեզուն ամեն ինչի սկիզբն է», – այս խոսքերով հանդես եկավ Ախալքալաքի Մշակույթի տանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ լեփ-լեցուն դահլիճի դիմաց:
Սալոմե Զուրաբիշվիլին տեսավ Զուրաբ Ժվանիայի անվան վարչարարության դպրոցի նախաձեռնությամբ Մշակույթի տան պատին նկարված «Մայրենի լեզու» վերնագրով գրաֆիտին, որը նկարվել էր այսօրվա առթիվ:

Այնուհետև Սալոմե Զուրաբիշվիլին և Մշակույթի տան շենքում գտնվող բոլոր հյուրերն ունկնդրեցին Ախալքալաքի թիվ 3 վրացական դպրոցի սաների արտասանությունները: Երեխաները, տոնական հագնված և նախագահի ներկայությամբ կաշկանդված, արտասանում էին տարբեր հայրենասիրական և ոգեշնչող բանաստեղծություններ:

Սալոմե Զուրաբիշվիլին ներկա գտնվեց Գեղարվեստի դպրոցի ցուցահանդես-դասին, դպրոցի սաները նկարում էին Մշակույթի տան նախասրահում, ցուցադրելով իրենց աշխատանքները: Նախագահը լուսանկարվեց երեխաների հետ:

Մշակույթի տան դահլիճը բազմամարդ էր, բոլորը եկել էին երկրի նախագահին տեսնելու և լսելու, թե ինչ է ասելու նա:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկել են այստեղ: Գիտեմ, որ այստեղ ոչ բոլորն են հասկանում վրացերեն, կամ հասկանում են կիսով չափ, բայց կարևորն այն է, որ դուք բոլորդ եկել եք, շնորհակալ եմ դրա համար: Ես պատասխանատու եմ նրա համար, որ երկրում վրաց լեզուն իսկապես պետական լեզու դառնա, դառնա բոլորի լեզուն, քանի որ ես բոլորի նախագահն եմ, ես սահմանադրությամբ պատասխանատվություն եմ կրում լեզվի տարածմանը, հանրամատչելի դարձնելու և լեզվի ուսուցման համար», – նշեց նախագահը:

Նա խոսեց պետական լեզվի ուսուցման կարևորության մասին, թե ինչպես է ինքը մանուկ հասակում ուսումնասիրել իր մայրենի լեզուն:

«Պետությունն ուժեղ է այն ժամանակ, երբ նրա բոլոր քաղաքացիները ցանկանում են պետության լիիրավ անդամ լինել, երբ նրանք զգում են իրենց որպես լիարժեք քաղաքացիներ», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահն Ախալքալաքում Վրաց լեզվի օրվա միջոցառումների մասնակից

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Մայրենի լեզվի» օրվա կապակցությամբ այցելել է Ջավախք:

«Մայրենի լեզվի» օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին կպարգևատրի Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանց շրջանավարտներին և կհայտարարի մրցույթում հաղթող դպրոցի աշակերտների անունները:

Վրաստանի նախագահը կայցելի նաև Սամցխե-Ջավախքում գործող ընկերություններ և կհանդիպի «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրին ներգրավված ձեռնարկատերերի հետ:

http://yerkirmedia.am/region/vrastan-nakhagah-javakhq/

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ