1989-ի ապրիլի 9-ի ողբերգական դեպքերից անցել է 30 տարի: Այդ օրը Թբիլիսիում սովետական բանակը տանկերով և թունավոր գազով դաժանաբար ցրեց Վրաստանի անկախության համար փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներին: Ապրիլի 9-ին Ռուսթավելի պողոտայում զոհվեց 21 մարդ, հարյուրավոր մարդիկ ստացան տարբեր տեսակի վնասվածքներ և թունավորում:
Օրվա կապակցությամբ Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում դեպքերի վերաբերյալ անցկացվեց դասախոսություն, ինչից հետո կենտրոնի մանկավարժական կոլեկտիվը, «Արթուր Ղարիբյան» Պատանեկան միությունը և աշակերտները ուղևորվեցին դեպի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան՝ ծաղկեպսակ դնելու: