Հերթական կրճատումները Ջավախքի դպրոցներում

by on 2011/09/15  •  In Ա-Ինֆոյի

ԱԽԱԼՔԱԼԱՔ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐ, Ա-ԻՆՖՈ.- Ջավախքի դպրոցներում կատարվել են ուսուցիչների հերթական կրճատումները: Ախալքալաքի դպրոցների առանձին մանկավարժներ տեղեկացնում են, որ քաղաքի թիվ 1 հանրակրթական դպրոցից /նախկին Հ. Թումանյանի անվան դպրոց/ հեռացվել է 26 մանկավարժ: Հիշեցնենք, որ այս դպրոցի տնօրինությունն ու մանկավարժական կազմը մեկ անգամ արդեն որոշում էր կայացրել մանկավարժներին գործերից չհեռացնելու համար կրճատել աշխատվարձերը, գոնե այդ գնով նրանց միակ աշխատանքից չզրկելու համար:

Թիվ 2 հանրակրթական դպրոցից /նախկին Ա. Մայակովսկու անվան/ հեռացվել է 18 մանկավարժ: 16 հոգի էլ աշխատանքից հեռացվել է Ախալքալակի թիվ 4 հանրակրթկան դպրոցից /նախկին Դ. Դեմիրճյանի անվան/:

Իսկ թե ինչ սկզբունքով են ընտրում այն ուսուցիչներին, ում հեռացնում են աշխատանքից` անհայտ է:

Կարինե Թադևոսյանը 24 տարվա մանկավարժական փորձ ունի, դասավանդում էր քիմիա և կենսբանություն: Սեպտեմբերի 14-ին տեղեկացրել են, որ հեռացվում է Ախալքալակի թիվ 4 հանրակրթական դպրոցից /նախկին Դ. Դեմիրճյանի անվան հայկական դպրոց/:

Դպրոցի տնօրեն Նաթելա Գրիգորյանն իր ընտրությունը բացատրել է նրանով, որ Թադևոսյանը նաև Վրաստանի Հայ Օգնության Միության ատենապետուհին է: Ուսուցչուհին սա ծիծաղելի է համարում, բացատրելով, որ Վրաստանի ՀՕՄ-ը բարեգործական կազմակերպություն է և ինքը չի վճարվում իր կատարած բարեգործական աշխատանքների համար, երբ, ի տարբերություն իրեն, այն ուսուցչուհին, ով պետք է փոխարինի, համապատասխան մասնագիտություն չունի:

Կարինե Թադևոսյանը հենց իրեն աշխատանքից հեռացնելու հիմք տվող որևէ լուրջ պատճառ չի գտնում և մտադիր է պայքարել այս ամենի դեմ: Աշխատանքից հեռացնելու միակ պատճառը Վրաստանի ՀՕՄ-ում աշխատելու հանգամանքն է:

Նման վիճակ է նաև մնացած դպրոցներում, ինչն էլ ավելի է բարդացնում Ջավախքի սոցիալական ծանր վիճակը:

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ