Գումբորդո գյուղի միջադեպի շուրջ Արման Թաթոյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել վրացի գործընկերոջ հետ

Վրաստանի Գումբուրդո գյուղի բնակիչների, այդ թվում՝ ազգությամբ հայերի և Վրաստանի ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անհապաղ նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, միջադեպի առնչությամբ բոլոր զարգացումները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրության կենտրոնում՝ օրենքով ընձեռված իրավասությունների շրջանակում։

Միջադեպի առաջին իսկ օրից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել Վրաստանի hանրային պաշտպանի աշխատակազմի հետ: Արման Թաթոյանն անձամբ հարցը մի քանի անգամ քննարկել է վրաց պաշտոնակից Ուչա Նանուաշվիլիի հետ, ինչպես նաև հարցը բարձրացվել է գրավոր հաղորդակցությամբ։

«Վրաստանի հանրային պաշտպանի աշխատակազմում միջադեպի առնչությամբ նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Ըստ Ուչա Նանուաշվիլիի՝ իր իրավասության շրջանակում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները:

Վրաստանի hանրային պաշտպանի հետ ձեռք բերված պայամանավորվածության համաձայն՝ իր աշխատակազմում հատուկ ուշադրություն է դարձվելու ազգությամբ հայերի դիմումների քննարկմանը: Միջադեպի մասնակից անձանց՝ Հայաստանում գտնվող ազգականները կարող են դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ համապատասխան տեղեկություններ ճշգրտելու նպատակով:

Արման Թաթոյանի և Ուչա Նանուաշվիլիի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների աշխատակազմերի միջև տեղեկություններ պարբերաբար փոխանակելու վերաբերյալ»,- նշված է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ։

Ջավախքի հայկական եկեղեցիներից մեկի բակում սեպտեմբերի 30-ին հայ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են։ Լարվածությունն աճել է բնակիչների և ոստիկանների միջև, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերը ծեծի են ենթարկել հայերին:

https://armenpress.am/arm/news/907610/gumbordo-gyuxi-mijadepi-shurj-arman-tatoyany-paymanavorvatsutyunner.html

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ