Այսօր ես հայ եմ. Իրակլի Կակաբաձեն անդրադարձել է Գումբուրդոյի դեպքերին

Վրաց գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն անդրադարձել է Գումբուրդոյի իրադարձություններին: Ֆեյսբուքյան իր էջում Կակաբաձեն նշում է, որ տեղի ունեցածը քաղաքական սեզոնի սադրանք է, ինչին ականատես ենք լինում գրեթե ամեն տարի: Կակաբաձեի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ցանկանում եմ հստակ ասել, որ քաղաքական սեզոնից առաջ Վրաստանում որոշ էթնիկ-կրոնական առճակատում առաջացնելու համար արվող սադրանքները, որոնք տեղի են ունենում գրեթե ամեն տարի, որևէ հիմք չունեն: Ինչպես անցյալ, այնպես էլ երկու տարի առաջ մենք տեսանք նման օրինակ Մարնեուլիի շրջանում՝ ադրբեջանցի բնակչության շրջանում: Այժմ տեսնում ենք, որ Կումուրդոյում (Գումբուրդոյի վրացական անվանումը, խմբ.), կրկին ընտրություններից առաջ, արհեստականորեն առաջ է քաշվել շատ զգայուն թեմա:

Չեմ ուզում մտածել, թե որևէ քաղաքական ուժ փորձում է որոշակի դիվիդենտներ շահել այս էթնիկ փոքրամասնության շրջանում, այն էլ ավելի վատ՝ տեղական ազգայնականության խրախուսմամբ: Չնայած այս փաստը, ցավոք, նման հոտ ունի: Նաև շատ ցավալի է, որ տարբեր իմպերիալիստական շահեր հաճախ փորձում են միմյանց դեմ հանել կովկասյան ժողովուրդներին և դրանով մենաշնորհ հաստատել Կովկասում առկա ռեսուրսների վրա: Նման դեպքեր մենք տեսնում ենք 1988 թվականից հետո:

Կարծում եմ՝ մեզ հատուկ հոգևոր հասունություն և համերշախությունն է ուղղորդում հայ-վրացական հարաբերություններում, քանի որ մեր պատմությունը շղթայված է: Հայտնի է՝ մենք երբեմն բարկանում ենք միմյանց վրա, սակայն վստահ եմ, որ մեր ազգերի պատմությունը շատ կապված է: Վրացիներն ու հայերն առանց իրար չեն կարող ապրել և չպետք է ապրեն: Եվ այդ միասնությամբ պետք է կովկասյան միություն կառուցենք: Կովկասի հզորությունը մեր միասնականության և փոխադարձ հարգանքի մեջ է: Մեր ընդհանուր մշակույթի հիմքը «գթասրտությունն է»՝ Ռուսթավելիի, Սայաթ-Նովայի, Վաժա Փշավելայի, Հովհաննես Թումանյանի և բազմաթիվ այլ մեծ գործիչների հետքերի վրա: Ես անձամբ շատ ուրախ եմ, որ մեծացել եմ Սոլոլակիում, որտեղ հայերենը, փաստացի, երկրորդ պետական լեզու էր (հույս ունեմ հիմա նույնպես) և որտեղ մենք մեծացել ենք նույն արժեքներով։

Այսպես կոչված «անջատողականության» մասին բոլոր խոսակցություններն անհիմն են: Այսօր Հայաստանին անհրաժեշտ է հզոր և միասնական Վրաստան, այնպես, ինչպես մեզ է անհրաժեշտ հզոր Հայաստան: Եվ մեզ՝ երկուսիս անհրաժեշտ է հզոր կովկասյան տուն: Միասնական Կովկասի համար միասին ենք աշխատում: Մենք միասին պետք է առաջ շարժվենք և պետք է մտածենք նաև այն մասին, որ այստեղ ավելի շատ վրացի և հայ ապրի: Քանի որ վերջին 25 տարիների ընթացքում բնակչության թվաքանակի նվազում ունենք, անհրաժեշտ է կանգնել կողք-կողքի:

Ցանկանում եմ բոլոր քաղաքական գործիչներին հիշեցնել և խնդրել, որ նախընտրական շրջանում շատ զգույշ լինեն նման թեմաների հետ և չնպաստեն արհեստական առճակատումներին: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի Կովկասը նորից միասնական լինի և նորից հնչի Սայաթ-Նովայի, Իոսեբ Գրիշաշվիլիի, Իեթիմ Գուրժիի, Սունդուկյանի և այլոց ձայները, որոնց կարիքը մենք միշտ ունենք: Այսօր ես հայ եմ և հպարտ եմ, որ մեծացել եմ Սոլոլակիում և Չարենցի լեզուն լսել մանկուց»:

http://www.aliq.ge/%D5%A1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%A5%D5%BD-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A5%D5%B4-%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%AC%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B1%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1/

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ