Ջավախահայերի և վրացի ոստիկանների բախումների արդյունքում տուժածներ և ձերբակալվածներ կան

Ջավախքի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում բախումներ են տեղի ունեցել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների և հայերի միջև: Պատճառն այն է, որ տեղի իշխանությունները թույլ չեն տվել հայերին 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել:

Jnews.ge կայքից տեղեկանում ենք, որ հատուկջոկատայինների հետ բախումների հետևանքով բնակիչներ են ծեծի ենթարկվել: Նախնական տեղեկություններով` երկու անձ ձերբակալվել է: Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մեջեբիշվիլիի հետ բանակցություների արդյունքում, գյուղացիները համաձայնվել են ցրվել, եթե ձերբակալվածներին ազատ արձակեն:

Բնակիչները հայտարարել են, որ եկեղեցու բակում խաչքարի տեղադրման հարցը քննարկելու են ոչ թե ոստիկանապետի, այլ հեգևորականների մակարդակով:

Հիշյալ դեպքի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանը: «Մտահոգիչ է և դատապարտելի, պետք է խուսափել իրավիճակի հետագա լարումից… և ժողովուրդը և ուժային կառույցի ներկայացուցիչները պետք է լինեն զուսպ և հեռատես… և վերջապես պետք է հասկանանք, որ երբ եղած խնդիրները չեն լուծվում և անվերջ հետաձգվում են անորոշ ժամանակով , դա որոշներին հնարավորություն է տալիս խաղալ զգացմունքների վրա»:

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ