Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպութհունների խորհուրդը ողջունում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի վերջերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում արտահայտած հետեւյալ միտքը, որ`
Վրաստանը պատրաստ է դառնալ դաշնային պետութհուն եւ «Եվրոպական ինքնավարութհան բարձր աստիճան» տալ «իր գրավված շրջաններին, որոնք շուտով կլինեն ազատ եւ ներառված ինքնիշխան Վրաստանի տարածքում»։
ՍՋՀՀԿ Խորհուրդը անընդհատ անդրադարձել է այդ հարցին եւ խորհրդի կողմից կազմակերպած բազմաթիվ համաժողովների եւ խորհրդաժողովների ժամանակ ընդունվել են գրեթե նույն բովանդակությամբ որոշումներ` որ Վրաստանի փրկությունը դաշնային կառուցաձեւ ունենալն է, որը նաեւ նախատեսված է Վրաստանի գործող սահմանադրութհունում:
Վրաստանի դաշնային, ժողովրրդավարական կառուցաձեւ ունենալու անհրաժեշտության մասին իրենց դրական կարծիքներն են հայտնել տարբեր երկրների, այդ թվում նաեւ Վրաստանի բազում առաջադեմ քաղաքական, պետական, հասարակական գործիչներ, կազմակերպությունների, միավորումների, ոչ կառավարական կազմակերպութհունների ներկայացուցիչներ:
Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ գերիշխանությունը վերականգնելու համար Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից այդպիսի գաղափար առաջ քաշվեց նաեւ 2008թ.-ի օգոստոսյան պատերազմից անմիջապես հետո:
«Վրաստանի տարածքային ամբողջականութհունը եւ գերիշխանութհունը վերականգնելու, որպես կայուն եւ ժողովրդավար զարգացման երաշխիք՝ առկա ազգամիջհան խնդիրները օբյեկտիվ, արդարացի եւ իրավականորեն լուծելու նպատակով Վրաստանի պետական կառուցվածքին հարկ է տալ դաշնային (ֆեդերալ) կառուցաձեւ՝ բաղկացած տարածքային միավորներից եւ կենտրոնական իշխանութհունից: Տարածքային միավորների կազմում հիմք ընդունել Վրաստանի բաղկացուցիչ ազգությունների էթնիկական ինքնութհան պահպանման եւ զարգացման կարիքները»։
Այդպիսի գաղափար առաջ է քաշվել նաեւ 2009թ.-ի հուլիսի 23-ին Վրաստանի պառլամենտում ելույթ ունեցող, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի կողմից. «Վերահամարկման պատերազմական տարբերակ գոյություն չունի, միայն խաղաղ եւ բարգավաճ Վրաստանը կարող է տարածքային ամբողջականությունը վերականգնելու ապագա ունենալ, Աբխազիային եւ Հարավային Օսեթիային ցույց տալ այնպիսի Վրաստան, որտեղ նրանք կարող են լինել ազատ եւ որտեղ իրենց բնակչությունը կարող է բարգավաճել, որտեղ նրանք կարող են օգտվել դաշնային համակարգի շրջանակներում գործող ինքնավարութհունից…»:
Այս ամենը հիմք ընդունելով Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը դիմում է Վրաստանի բարձրագույն իշխանութհանը՝ որ Վրաստանից իրենց անկախությունը հռչակած տարածաշրջաններին նման «Եւրոպական ինքնավա֊րության բարձր աստիճան» տրամադրելու կեցվածքը համոզիչ դարձնելու ամենակարճ եւ իրական ճանապարհը նման կարգավիճակ Սամցխե-Ջավախք մեծամասնությամբ հայաբնակ տարածքին տալն է։ Սամցխե-Ջավախք վարչական շրջանը ամբողջութհամբ համապատաս֊խանում է նախարար Վաշաձեի առաջ քաշած օրինակներին՝ Իտալիայի Հարավային Տիրոլ ինքնավար նահանգին եւ Ֆինլանդիայի մաս կազմող Աալանդհան կղզիներին։
Մենք համոզված ենք, որ տարածքային միավորներից եւ կենտրոնական իշխանութհունից բաղկացած դաշնային (ֆեդերալ) պետական կառուցվածքը Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ գերիշխանությունը վերականգնելու կայուն եւ ժողովրդավար զարգացման երաշխիք է: Մնում է, որ Վրաստանի իշխանութհունները գործով ցույց տան, որ իրենք եւս համոզված են իրենց հայտարարութհուններին։
Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ
Փետրվարի 1, 2012թ