ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որի նախընտրական ծրագրում կա ջավախահայությանը աջակցելու խնդիր

20170213-SJNGOCouncil-ARFԽորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ջավախքի խնդիրները բարձրաձայնելու եւ հետագա համագործակցության եզրեր փնտրելու նպատակով Ջավախքի հայկական հասարակական նախաձեռնությունների խորհրդի անդամները հանդիպելու են ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների հետ:

Մարտի 13-ին խորհրդի անդամները հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը բարձրաձայնվել են ջավախահայությանը հուզող կրթական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հոգեւոր, մշակութային, ինչպես նաեւ քաղաքական խնդիրներ: Հատկապես կարեւորվել է Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության թեման:

Խորհրդի անդամների կարծիքով՝ այսօր, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, լուրջ ուշադրություն պետք է դարձվի վիրահայությանը եւ ջավախահայությանը հուզող խնդիրներին:

«Ջավախահայերի խնդիրները բազմազան և բազմաոլորտ են, հատկապես Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում կան կրթական, սոցիալտնտեսական, առողջապահական, հոգևոր, մշակութային, ինչու չէ նաև քաղաքական խնդիրներ, սակայն ամենակարևոր հանագամանքը թուրք-ադրբեջանական ակտիվությունն է Վրաստանում և մասնավորապես վերջին շրջանում Ջավախքում: Խորհուրդը դա դիտարկում է ՀՀ անվտանգության տեսանկյունից, ինչու չէ նաև Հայաստան-Վրաստան հարաբերույթունների համատեքստում: Ես կարծում եմ, դաշնակցությունը մեծ պոտենցիալ ունի, որ կարողանա իր աշխարհասփյուռ կառույցներով կանգնել է և պետք է կանգնի ջավախահայությանը հուզող բոլոր խնդիրները ժամանակին և պատշաճ ձևով լուծելու համար»,- նշեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:

«ՀՅԴ –ն միակ կուսակցությունն է, որի նախընտրական ծրագրում կա ջավախահայությանը աջակցելու խնդիր, մենք դա դիտում ենք որպես հայ-վրացական հարաբերությունների սերտացման բոհի մեջ: Այդ հարաբերությունների սերտացման պարագայում, կհեշտանա Ջավախքի հայության և ընդհանրապես վիրահայության խնդիրների մեծ մասի լուծումը: Այս հանդիպմանը մենք ներկայացրեցինք մեր պատկերացումները, իրենք հարցեր ունեին, մենք իրնեց հարցեր ունեինք իրավիճակի մասին և կարծում եմ իրենք էլ գոհ են, որ հանդիպումը տեղի ունեցավ: Հիմնականում կրթության խնդիրներն էին, բայց անշուշտ կան նաև սոցիալ-տնտեսական հարցվեր, որոնք եթե ոչ անպայման կուսակցությունները կարող են լուծել, բայց վաղը խորհրդարանը կարող է այդ ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել, այսինքն Հայաստանի հարաբեությունների սերտացումը Վրաստանի հետ կնպաստի նաև այդ խնդիրների կարգավորմանը: Պարզ էր , որ մեր մոտեցումները իրենց համար հոգեհարազատ էր, քանի որ առաջին օրը չէ, որ մենք զբաղվում ենք Ջավախքի հարցերով»,- ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

http://yerkirmedia.am/1political/hydm-javakhq/

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ