Դեկտեմբերի 24-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ներկայացուցչությունը աշխատանքային այց կատարեց Ջավախքի Սուլդա գյուղ և տեղի դպրոցին փոխանցեց ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ջավախքի Սուլդա գյուղի արժանավոր զավակ Վաղարշակ Մեյրոյանի կողմից նվիրաբերված համակարգչային հավաքածուն և տպիչ սարքը:
Հանդիպմանը ներկա էին շրջանային վարչության ներկայացուցիչ-լիազոր Զարզանդ Կուջոյանը, վարչության մասնագետ Ափոյան Մեցոն և դպրոցի տնօրեն Ջանոյան Սայաթը:
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը և վրաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Գրիգորյանը ծանոթացան դպրոցի և գյուղի խնդիրներին, քննարկեցին համագործակցության ընդհանուր եզրերն ու առկա խնդիրների լուծման ուղիները, որոնցում, որպես կարևոր բաղադրիչ, ընդգծվեց միասնականությունն ու համախմբվածությունը:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ողջունում և բարձր է գնահատում Վաղարշակ Մեյրոյանի քայլը և նմանօրինակ նախաձեռնություններին կազմակերպական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնում:
27 Դեկտեմբեր 2016
Երբ խոսում են արմատները. համակարգչային հավաքածու՝ հարազատ գյուղի դպրոցին