Իվանիշվիլի՝ «…հայերը, չգիտեն վրաց լեզուն և չեն կարողանում ձուլվել»

images-1(19/09/2016, Ախալցխա, Վրաստան)

Բ. Իվանիշվիլու պատասխանը J-news-ի լրագրողի հարցին՝

2012 թվականին Սամցխե Ջավախքի բնակչությանը խոստանում էիք, որ կվավերացնեք «Շրջանային ու փոքրամասնությունների լեզուների մասին» Եվրոպական Խարտիան: Նաև խոստանում էիք վրաց-հայկական համալսարանի հիմնումը: Ո՛չ առաջինը եղավ, ո՛չ էլ երկրորդը: Ինչու՞:

«…Համալսարանի կառուցմանը, ինչ խոսք, այսօր էլ կողջունեի: Եթե այս ամենը չեղավ մինչ այսօր, նոր իշխանությունը պիտի հոգ տանի դրա համար: Պետք է արվի նոր վերլուծություն և ընդունվի որոշում, գտնելով նաև համապատասխան ռեսուրսներ:

Սա շատ լավ գաղափար է: Կոնկրետ չեմ հիշում այսքան ժամանակ… ինչ կոնտեքստում և ինչպես… Սակայն այսօր էլ այսպես կասեի, եթե 4 տարիների ընթացքում սա չհաջողվեց, պետք է շարունակվի այս ուղղությամբ… և անպատճառ պետք է հասնենք այս իրականությանը:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի առաջին մասին, այս շրջանում՝ Ախալքալաքում, չկա շրջանային լեզվի խնդիր: Այս լեզուների հետ կապված՝ եվրոպական խարտիա է: Եվրոպացիներն էլ դա են պահանջում:

Այս տեսանկյունից, Վրաստանը, այսպես ասած, առաջ է անցել տեղական լեզուներին, էթնիկ լեզուներն ավելի շատ ունեն առաջնություն:

Խնդիրը Ախալքալաքում, ես չեմ կարծում որ Ախալքալաքի խնդիրն այսօր այն է, որ ինչ-որ մեկը սահմանափակում է հայոց լեզուն: Նման բան ոչ ոք չի ասի: Հակառակը:

Ես կարծում եմ, որ խնդիրը երկրորդ կողմից է, տեղի բնակիչները՝ ազգությամբ հայերը, չգիտեն վրաց լեզուն և չեն կարողանում ձուլվել:

Չեն կարողանում պաշտոններ ստանձնել: Չեն կարողանում… Բավական շատ խնդիրներ է առաջացնում երկրի պետական լեզուն չիմանալը և այս տեսանկյունից ավելի շատ օգնության կարիք ունեն:

Ես գիտեմ, բավական շատ է արվել և՛ իմ ժամանակ, և՛ հիմա էլ շարունակվում է արվել, որպեսզի օգնենք տեղի բնակիչներին պետական լեզվի ձեռք բերմանը… և կատարելագործմանը»:

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ