25 տարի առաջ Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ եւ երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:
Սեպտեմբերի 20-ին Ախալցխայի Հայկական Կրթամշակութային կենտրոնում նշեցին Հայաստանի Հանրապետության 25 ամյակը: Այդ առիթով կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում: Միջոցառման մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության պետական հիմնով, որից հետո կենտրոնի պատմության ուսուցիչ Արամ Սիմոնյանը շնորհավորելով բոլոր ներկաներին մանրամասն ներկայացրեց 1991թ. սեպտեմբերի 21-ի խորհուրդը:
Միջոցառման ընթացքում կենտրոնի երիտասարդները պարեցին հայկական պարեր ու երգեցին Հայաստանին նվիրված հայրենասիրական երգեր:
Կենտրոնի համակարգող էդուարդ Այվազյանի խոսքերով սեպտեմբերի 21-ը Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության օրն է, որը շատ կարեւոր օր է ցանկացած հայի համար, սակայն նրա խոսքերով 1918թ. մայիսի 28-ը դա Հայաստանի առաջին Հանրապետության անկախության օրն է, որը կերտվել է բազմաթիվ կռիվների ու անհամեմատ մեծ դժվարությունների միջոցով եւ դա եւս իրավունք չունի մոռանալու հայ երիտասարդությունը ու միշտ պետք է նշի այն որպես հիմնական անկախության օր:
Միջոցառմանը ներկա էր նաեւ կենտրոնի առաջին տնօրեն Գրիգոր Մինասյանը ով եւս շնորհավորեց երիտասարդներին: Նրա խոսքերով անկախությունը մեծ արժեք է, որը ոչ միայն պետք էր կերտել, այլ նաեւ պետք է պահպանել:
http://akhaltskha.net/news/axalcxayowm_nshecin_hayastani_hanrapetowtyan_ankaxowtyan_25_amyaky/2016-09-20-3870