«ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ»-Ի ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

by on 2016/09/17  •  In Ա-Ինֆոյի, Լրատվություն

06078393-1Սեպտեմբերի 16-ին «Վրացական երազանք»-ի նախընտրական շտաբում տեղի ունեցավ հանդիպում պատգամավորի թեկնածու Գեորգի Կոպաձեյի եւ Ախալցխայի հայ հասարակության միջեւ: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին քաղաքի եւ շրջանի հայերին հուզող մի շարք հարցեր: Նախ հանդիպման սկզբում Գեորգի Կոպաձեն հավաքվածներին ծանոթացրեց իր նախընտրական ծրագրին, ապա հետո լսեց ժողովրդին:

Հանդիպման սկզբում Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնի համակարգող Էդուարդ Այվազյանը նախ ներկայացրեց այն խնդիրները, որոնք կուտակվել են կրթական ոլորտում: Նրա խոսքերով հայկական դպրոցի տնօրենի քննության հանձնելու դեպքում հայ հասարակությունը որոշում է կայացրել օժանդակել տվյալ պաշտոնում հաստատվելու համար Վաղարշակ Մելքոնյանին, ինչի համար պետք է նաեւ պետության աջակցությունը: Նա նաեւ անդրադարձավ Ախալցխայում հայկական մանկապարտեզ բանալու անհրաժեշտության հարցի վրա, քանզի գոյություն ունեցող հայկական խմբակները բավարար չեն: Բարձրացրեց նաեւ կրթական ոլորտում առկա այլ հարցեր:

Նրա բարձրացրած երկրորդ հարցը վերաբերվում էր Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում հայերի ներկայացված չլինելուն, ինչպես նաեւ քաղաքապետարանում քիչ ներկայացված լինելուն:

Գեորգի Կոպաձեն իր հերթին խոստացավ աջակցել Վաղարշակ Մելքոնյանին դպրոցի տնօրենի պաշտոնում եթե նա հանձնի քննությունները, քանզի դա է հավաքվածների կամքը: Մանկապարտեզի մասով Կոպաձեն խոստացավ զբաղվել տվյալ հարցով երբ քաղաքում նոր մանկապարտեզ կառուցվի բարձր չափանիշներով, ինչի ծրագիրը արդեն կա: Ինչ վերաբերովում է նահանգապետարանում եւ քաղաքապետարանում հայերի ներգրաված լինելուն, ապա նրա խոսքերով հայերը իրենք պետք է ակտիվ լինեն մասնակցեն մրցույթներին ու հաղթելով ընդունվեն գործի:

Հասարակական գործիչ Աշոտ Կավալերյանի խոսքերով ճիշտ չէ երբ դրսից են բերվում մարդիկ Ախալցխայի քաղաքապետարանում եւ այլ պետական հաստատություններում աշխատելու երբ տեղում կան բազմաթիվ գրագետ մարդիկ: Նրա խոսքերով կան պետական պաշտոնյաներ կամ ծառայողներ, որոնք ոչ ադեկվատ են վերաբերվում ժողովրդին, ինչը կասկած է առաջացնում նրանց աշխատանքային կարողությունների վրա: Նա նաեւ անդրադարձավ քաղաքին հուզող մի շարք խնդիրների:

Քաղաքի ակտիվ երիտասարդներից մեկը պատգամավորի թեկնածույին հարցրեց արդյոք նրանք պատրաստ են ներկել «վիճելի» համարվող հայկական Սբ. Նշան եկեղեցու գմբեթները, որոնք արդեն ժանգոտվել են, ինչին Գեորգի Կոպաձեն պատասխանեց, որ իրենք մտադիր են լուսավորել եկեղեցին:

Մարդիկ լսելով տվյալ հարցը եւ տեսնելով Կոպաձեյի պատասխանը ավելի կենտրոնացան ժանգոտված գմբեթների ներկելու հարցին, բացատրելով որ ընդամենը ներկելու մասին է խոսքը, ինչին Կոպաձեն խոստացավ դիմել Մշակույթի նախարարության հուշարձանների բաժին եւ լուծել տվյալ խնդիրը: Նա նաեւ ասաց, որ ծրագիր կա վերանորոգելու Ռաբատ թաղամասում գտնվող Սբ. Ստեփանոս հայկական եկեղեցին, որը այժմ խոնարված է ինչպես նաեւ ասֆալտապատել գերեզմանոցի ճանապարհը եւ անցկացնել լուսավորություն: Նրա խոսքերով գործող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն արդեն հատկացվել է գումար վերանորոգության համար, ինչը կարող է նաեւ հետագայում ավելացվել:

Հասարակական գործիչ Գրիգոր Մինասյանը հետաքրքրվեց Գեորգի Կոպաձեյից արդյոք նա պատրաստ է ընտրվելու դեպքում խորհրդարանում բարձրացնել Հայոց Ցեղասպանության հարցը, ինչին Կոպաձեն պատասխանեց, որ ինքը միշտ ցույց է տվել Ախալցխայի հայերին որ կիսում է այդ ցավը եւ հայ ժողովրդի կողքին է: «Ես անգամ Թուրքիայում կրել եմ անմոռուկը, որը ինձ նվիրել է իմ աշխատակից Գեւորգ Հակոբյանը»,-ասաց Կոպաձեն: Մինասյանի երկրորդ հարցը վերաբերվում էր նրան, որ ինչու արդեն երկրորդ տարին է Ախալցխայի պատվավոր քաղաքացու մրցույթի ցանկի մեջ չկա ոչ մի հայի ազգ ու անուն:

Կոպաձեն պատասխանեց Մինասյանին, որ պետք է ակտիվ լինել սոցիալական ցանցերում եւ առաջադրել սեփական թեկնածուներին, որտեղ որ իր խոսքով առաջադրվում եւ հաղթում են տվյալ կոչումին արժանացողները: Գրիգոր Մինասյանը նաեւ խորհուրդ տվեց ձերբազատվել 90-ականի հին կադրերից պաշտոնների առաջադրելիս, որոնք պղտորել են մեր հարաբերությունները եւ հույսը դնել մաքուր վարկանիշով երիտասարդ սերնդի վրա:

Ախալցխայի բնակիչ Արթուր Դիլբարյանը իր հերթին առաջարկեց ավելի հաճախ անցկացնել նման հանդիպումներ եւ քննարկել բարձրացված հարցերի լուծման տարբերակները, ինչին Գեորգի Կոպաձեն եւս համաձայնեց: Գեորգի Կոպաձեն հանդիպման ավարտին հույս հայտնեց, որ հայ հասարակությունը իրան կաջակցի ընտրությունների ժամանակ եւ ինքը բոլոր խնդիրները կբարձրացնի խորհրդարանում:

http://akhaltskha.net/news/vracakan_erazanq_i_patgamavori_teknacown_canotacav_hay_hasarakowtyan_xndirnerin/2016-09-16-3866

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ