“Նոր ընտրություն” բլոկի թեկնածուն է Շաքրո Այվազյանը

by on 2016/09/06  •  In Ա-Ինֆոյի

burchuladze-12016 թվականի խորհրդարանական ընտրություններին “Նոր ընտրություն” բլոկի մեծամասնական պատգամավորի թեկնածուն է Շաքրո Այվազյանը, Բուրչուլաձեի կուսակցությունը նույպես մտնում է այդ բլոկի մեջ: Արտյուշ Համբարձումյանը, ով թեկնածություն էր դրել Բուրչուլաձեի կուսակցությունից, հրաժարվել է ընտրություններին մասնակցելուց:

Օպերայի երգչի շարժումը – “Պետությունը հանուն ժողովրդի” և վերջերս ստեղծված “Նոր ընտրություն” բլոկը, որը միավորում է “Գիրչի”-ն, “Նոր Վրաստան”-ն և “Նոր աջեր”-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են մեկ բլոկում:

Նոր քաղաքական կենտրոն “Գիրչի”-ն և “Նոր Վրաստան”-ը, որոնք ստեղծվել են “Միացյալ ազգային շարժման” նախկին անդամ պատգամավորների կողմից, ինչպես նաև “Նոր աջեր”-ը, ընտրական բլոկի ստեղծումից երկու շաբաթ անց առաջարկել են միանալ Պաատա Բուրչուլաձեի կուսակցությանը, ով իր շարժումը պաշտոնապես հիմնադրել էր այս տարվա մայիսին:

Բուրչուլաձեի կուսակցությունը մինչ բլոկի հետ միանալը Ախալքալաքում ուներ թեկնածու` Արտյուշ Համբարձումյանն էր, ով մեզ տված առաջին հարցազրույցին վստահորեն հավաստիացնում էր, որ ցանկանում է մասնակցել ընտրություններին, որպես տվյալ կուսակցության ներկայացուցիչ:

Սակայն վերջերս հայտնի դարձավ, որ Արտյուշ Համբարձումյանը հանել է իր թեկնածությունը: Արդեն նոր բլոկի շտաբում, որտեղ դեռ փակցված են Բուրչուլաձեի նկարներով հրավերները (փակցված են եղել դեռ Բուրչուլաձեի Ախալքալաք ժամանելու օրը, հունիսին), չկարողացան բացատրել, թե ինչ պատճառներով է Արտյուշ Համբարձումյանը հանել իր թեկնածությունը:
Պարզել պատճառները մենք որոշեցինք նաև նախկին թեկնածուից, ով պատասխանեց, որ ինքը իսկապես հանել է իր թեկնածությունը, որ դա նորություն չէ, այլ մեկ ամսյա պատմություն և ընդհատեց խոսակցությունը, որից հետո չպատասխանեց մեր բազմաթիվ զանգերին: Պատճառները, որոնցով Արտյուշ Համբարձումյանը հանել էր իր թեկնածությունը, այդպես էլ մնացին չպարզված:

Ախալքալաքի շտաբում հնարավոր եղավ պարզել միայն այն, որ Ախալքալաքի թեկնածու Մելքոն Մակարյանը կընդգրկվի դաշինքի ցուցակներում:

“Նոր ընտրություն” նոր բլոկի մեծամասնական թեկնածուն Ախալքալաքի ընտրատարածքում` 35 ամյա Շաքրո Այվազյանն է, նոր անձնավորություն քաղաքականությունում: “Նոր ընտրություն” բլոկ Այվազյանն ընկել է Գիորգի Վաշաձեի “Նոր Վրաստան” կուսակցության կազմում:

«Ես չեմ կարող Արտյուշ Համբարձումյանի փոխարեն պատասխանել, թե ինչու է նա հրաժարվել: Այն բանից հետո, երբ միավորվեցինք և կազմվեց բլոկը, դրվեց իմ թեկնածությունը: Իմ թեկնածությունը ներկայացրել է Ռուսթավիում Պաատա Բուրչուլաձեն, սեպտեմբերի 3-ին: Իմ թեկնածությունը դրված էր բլոկի միավորվելուց 4 ամիս առաջ և երբ ստեղծվեց “Նոր Վրաստան” կուսակցությունը, – ասում է “Նոր Վրաստան” բլոկի, Ախալքալաքում և Նինոծմինդայում մեծամասնական պատգամավորի թեկնածու` Շաքրո Այվազյանը:

Նախընտրական քարոզարշավը նորաստեղծ բլոկը կսկսի մի քանի օրվանից:

“Պաստառները և բրոշյուրները, բոլորը կլինեն մի քանի օրից: Մենք հույսեր ունենք հասարակությունից, մեր շարքերը ընդարձակ են, ոչ մի քանակ չենք նշում: Մեզ հանդեպ ճնշում չի գործադրվել, և այդպիսի մարդիկ չկան, որ մեզ վրա ճնշում գործադրեն, կամ էլ նեղեն: Մենք նույնպես ոչ ոքի չենք նեղացնում: Սակայն գողություն է եղել: Մինչ մեր միավորվելը, մեզ մոտ շտաբում կատարվել էր գողություն, գողացել էին փաստաթղթեր, անձնագրեր, շատ բաներ են տարել: Մենք իհարկե դիմել ենք ոստիկանություն: Դեռ ոչ ոքի չեն գտել: Գողությունը կատարվել էր 21-22 –ին, և արդեն երկու շաբաթ է ոչ մի փոփոխություն չկա, ոչ մի լուր չկա”,- ասում է Շաքրո Այվազյանը:

Քրիստինե Մարաբյան

http://jnews.ge/am/?p=7515#.V9Jv-0194dU

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ