Վրաստանը դառնում է Թուրքիայի պատանդը: Մասն Բ

by on 2016/06/10  •  In Ա-Ինֆոյի, Լրատվություն

b27b7e8c-adbf-45de-9cc8-758239a6f57fԹուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն փորձում են Վրաստանին ներքաշել տարածաշրջանային նոր զարգացումների մեջ՝ գործադրելով շանտաժի բոլոր ձևերը: Թբիլիսիի նկատմամբ իրականացվում է թուրք-ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական էսպանսիա, որը կարող է լրջորեն սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ստիպել վրացական վերնախավին հետևել Անկարայի և Բաքվի կողմից ընտրած ուղեծրով: (Մասն Ա)

Տնտեսական գործոն

Վերջին տասը տարիների ընթացքում Թուրքիան փորձում է ներքաշել Վրաստանին նաև տնտեսական բազմաբնույթ դաշինքների մեջ: Ավարտին է հասցվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ռազմավարական նշանակություն ունեցող խողովակաշարը, դրան զուգահեռ Վրաստանի տարածքով Թուրքիան և Ադրբեջանը կկապվեն երկաթգծով:

Վրաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու հեռանկարները, թերևս նվազեցվում են հենց թուրքական ազդեցությամբ, քանի որ դառնում են այլընտրանք Ռուսաստան-Հայաստան- Իրան տարանցիկ ծրագրերի:

Օգտագործելով ռազմաքաղաքական գործոնը՝ Անկարան համոզում է Թբիլիսիին սառնասրտորեն մոտենալ Մոսկվայից առաջարկվող բոլոր նախաձեռնություններին, իսկ Ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում՝ նույնիսկ կասեցնել տնտեսական կապը Հայաստանի հետ: Թբիլիսիում որոշ շրջանակներ գտնում են, որ Հայաստանի տնտեսական շրջափակումը կբերի երկրում իրավիճակի սրացում, նույնիսկ՝ ներքաղաքական ճգնաժամ, հասարակության ավելի լայն շերտեր կպահանջեն նաև ռուսական բազայի հեռացումը, ինչը կվերացնի լուրջ վտանգը հարավից: Սակայն թուրք-ադրբեջանական տնտեսական ծավալապաշտությունը միտված չէ զուտ Վրաստանը տնտեսական դաշինքների մեջ պահելու ուղղությամբ:

Ներկայումս Թուրքիան Վրաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, ընդ որում Թուրքիայից Վրաստան ապրանքների ներկրումը 4 անգամ գերազանցում է հակառակ ուղղությանը: 2000 թվականից թուրքական ներդրումները կազմել են ավելի քան 1,4 միլիարդ դոլար, որը կազմում է բոլոր ներդրումների գրեթե 20 տոկոսը: Սակայն թե´ թուրք, և թե´ ադրբեջանցի գործարարներն վերջին 5 տարիների ընթացքում մեծ ներդրում են իրականացնում հիմնականում Աջարիայում՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով այդ երկրամասի արդունաբերական և զբոսաշրջության կարևոր ոլորտները: Թուրքական գործարարները գնել են նաև լավագույն լողափների զգալի մասը: Միայն թուրքական ներդրումները կազմում են ընդհանուր թվի 75 տոկոսը: Մեծացել է նաև Բաթումի նավահանգստում թուրքական տնտեսական մասնաբաժինը: Ընդ որում՝ թուրք աշխատողները ստանում են այստեղ եռակի անգամ ավել վարձատրություն քան տեղացիները:

Կրոնա-մշակութային գործոն

Վրաստանի քաղաքացիություն՝ երկքաղաքացիության սկբունքով, 2011 թվականից ստացել է ավելի քան 30 հազար թուրք: Մեծացել է նաև մահմեդական բնակչության թիվը ոչ միայն Աջարիայում, այլև Վրաստանի մյուս շրջաններում, ընդ որում՝ սուննի մահմեդականների:

Հետաքրքրական է, որ Վրաստանում ընթանում, է նաև շիա ադրբեջանցիների սուննիացում՝ ոչ առանց Թուրքիայի մասնակցության: Աջարիայում այսօր խոսվում է միանգամից 4 մզկիթ կառուցելու մասին: Թուրքիան կատարել է 125 միլիոն դոլարի ներդրում, միայն մահմեդականներով բնակեցվող մի քաղաք հիմնելու նպատակով: Վրաստանի տարբեր շրջաններում բացվում են թուրքերենի անվճար ուսուցմամբ կենտրոններ: Աջարիայում ներկայումս բնակվում է 150 հազար վրացի մահմեդական։ Նրանց մեջ նկատելի են դառնում կրոնական ծայրահեղացման միտումները, որոնք հիմնականում սերմացվում են Թուրքիայից եկող կրոնական գործիչների կողմից: Մարդու իրավունքների պաշտպան կառույցների, կրոնական, հասարակական տարբեր կազմակերպությունների ձևով այստեղ գալիս են կառույցներ, որոնք միտված են ոչ միայն վերափոխել վրացական իսլամը, այլ նաև՝ ներկայացնում են այնպիսի ահաբեկչական կառույցներ, ինչպիսին է «Իսլամական պետությունը» :

Վերջին տարվա ընթացքում մեծացել է Վրաստանից Սիրիա՝ մեկնած մահմեդական վրացիների թիվը: ԻՊ-ի պարտությունից հետո վերադառնալով հայրենիք, չի բացառվում, որ նրանց կօգտագործեն կրոնական և ազգային փոքրամասությունների դեմ, մասնավորապես՝ հենց հայերի: Այդ վիճակում անհասկանալի է դառնում Վրաց Ուղղափառ եկեղեցու մոտեցումը: Թեև Իլիա պատրիարքը բազմիցս բողոք է ներկայացրել Վրաստանի իշխանություններին՝ նոր մզկիթ կառուցելու թույլտվություն տալու վերաբերյալ, սակայն իր գործելաոճով վրացական հոգևորականությունը միտված է ավելի շատ հակահայկական, քան թե սեփական հավատքի պահպանությանը: Թեև հասկանալի է, թե ինչու. 2 տարի առաջ Թուրքիայի իշխանությունները չբացառեցին Տրապիզնոնում և մյուս շրջաններում ուղղափառ եկեղեցիների տրամադրումը Վրաց եկեղեցու տնօրինման տակ:

Փաստորեն՝ Թուրքիան աշխատում է տարբեր միջոցներով ոչ միայն ներազդել Վրաստանի ռազմաքաղաքական տեսլականին, այլ նաև փորձում է պատանդ վերցնել այն ամբողջությամբ: Օգտագործելով տարբեր գործոնները՝ Անկարային արդեն իսկ հաջողվում է ներքաշել որոշակի, թեև դեռ անհասկանալի դաշինքների մեջ, սակայն նման գործելաոճի շարունակելիության դեպքում Վրաստանը նույնպես կարող է դառնալ լուրջ գլխացավանք Հայաստանի համար:

Բագրատ Մասեսյան

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ