Վրաստանի Խորհրդարանին կրկին կոչ են անում ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը

0021234f-b3db-4c18-bdd3-c160f6f2a246Հունիսի 8-ին Վրաստանի Խորհրդարանի պլենար նիստի ընթացքում պատգամավոր Սամվել Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ շնորհակություն է հայտնում Գերմանիայի Բունդեսթագին Հայ ժողովրդի Ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու համար, ինչպես նաև կոչ է անում դեռևս Ցեղասպանության փաստը չճանաչած և չդատապարտած երկրներին հետևել Գերմանիայի և այլ քաղաքակիրթ երկրների օրինակին։

Հարկ է նշել, որ ի տարբերություն Վրաստանի Խորհրդարանում հայ ժողովրդի Ցեղասպանության մասին խոսելու նախկին փորձերին՝ այս անգամ օրենսդիր մարմնում չի գրանցվել որևէ դեպք-կոնֆլիկտ՝ կապված Ցեղասպանության փաստը ճանաչելու և դատապարտելու կոչի հետ։

Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում Սամվել Պետրոսյանի հայտարարության տեքստն ամբողջությամբ․

«Հարգելի´ գոծընկերներ,
Ընթացիկ տարվա հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց և դատապարտեց հայերի Ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում։
Այս բարձր հարթակից ուզում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի Բունդեսթագին և ողջ գերմանացի ժողովրդին հարյուրամյա վաղեմություն ունեցող դեպքերին օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու և պատմական արդարությունը վերականգնելու համար։
Նաև ցանկանում եմ կոչ անել բոլոր ժողովրդավարական երկրներին, որոնք դեռևս չեն ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանությունը, հետևել Գերմանիայի և այլ երկրների օրինակին՝ ճանաչել և դատապարտել հայերի Ցեղասպանությունը։ Դրանով իսկ կանխել այլ ժողովուրդների հանդեպ նմանատիպ հանցագործության կրկնությունը։
Շնորհակալություն»։

http://armenian-community.ge/News/1938

video: https://www.youtube.com/watch?v=QklvssG-_YI&feature=youtu.be

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ