Մարտի 1. օրվա իրադարձություններ. Վրաստան

by on 2016/03/02  •  In Ա-Ինֆոյի, Լրատվություն

3fbf6d08-1641-4c6b-9992-ae35612dbc92Մարտի 1-ին «ռասսիզմի և քսենոֆոբիայի դեմ» Եվրոպական Հանձնաժողովը հրապարակել է Վրաստանին վերաբերող հատուկ հաշվետվություն: «Վրաստանում ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ ատելության լեզուն նախկինի պես լուրջ խնդիր է մնում: Փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա հարձակումներ են տեղի ունենում սարսափեցնող հաճախականությամբ: Միաժամանակ Վրաստանի Կառավարության պատասխանը նման փաստերին չի կարելի անվանել համապատասխան: Իրավապահպան մարմինները բավարար չափով չեն հետաքննում նման հանցագործությունները», -ասված է Եվրոպական Հանձնաժողովի հաշվետվությունում:

«Վրաստանը պետք է վավերացնի քսենոֆոբիայի և ռասսայական խտրականության դեմ պայքարի Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունները: Այդ լրացուցիչ արձանագրությունները վերաբերում են այն անձանց հետապնդմանը և պատժին, ովքեր իրականացրել են Կոնվենցիայի խախտում վիրտուալ իրականության մեջ: Սոցիալական կայքերում և այլ էլեկտրոնային միջոցներով իրականացված ռասսայական և քսենոֆոբիական գործողությունները պետք է քրեորեն պատժվեն: Իրավապահպան մարմինները պետք է ուշադրությամբ հետևեն, որպեսզի էլեկտրոնային դաշտում ատելություն բորբոքող անձը կամ անձինք պատժված լինեն», -ասված է Հվրոպական Հանձնաժողովի հաշվետվության տեքստում:

«Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տալիս Վրաստանի Խորհրդարանին փոփոխություններ մտցնել «կանոնակարգի մասին» օրենքում, որոնց համաձայն արգելված կլինի քսենոֆոբիական և ռասսայական հայտարարություններ անել Խորհրդարանի հարթակից: Ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տալիս Վրաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին զբաղեցնել խիստ, հակառասսայական և հակաքսենոֆոբիական դիրքորոշում:

Փետրվարի 29-ին Ադիգենի գյուղում զանգվածային կռիվ է տեղի ունեցել քրիստոնյա և մուսուլման բնակիչների միջև: Կռվի պատճառն է դարձել գյուղական գերեզմանոցի բաժանման հարցը: Մուսուլմանները պահանջում են առանձնացնել գերեզմանոցի մասը մուսուլմանական համայնքի համար: Քրիստոնյաները դեմ են և հայտարարում են, որ գերեզմանոցի բաժանմանը անպայման կհետևի նաև մզկիթի կառուցման պահանջը: Ադիգենիի մուսուլմանական համայնքի պահանջի համար հիմք է ծառայել Կրոնական հարցերով Ազգային Գործակալության որոշումը: Գործակալության որոշման համաձայն` մուսուլմաններին է փոխանցվել 11 մզկիթ երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև թուլատրվել է բաժանել Ադիգենիի գյուղական գերեզմանոցը: Ադիգենիում քրիստոնյաների և մուսուլմանների բախման արդյուքնում ծեծի է ենթարկվել գյուղի երեք բնակիչ: Վրաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «անձանց հետապնդումը կրոնական, ազգային, քաղաքական և այլ անհանդուրժողականության» հոդվածի հիման վրա: Տվյալ հոդվածը ենթադրում է 2 տարվա ազատազրկում:

«Ես քիչ եմ տեղյակ տեղի ունեցած դեպքից, բայց կարող եմ միանշանակ ասել, որ ժողովրդավարական հասարակությունում, որին հասնելուն է ձգտում Վրաստանը, նման դեպքեր տեղի չեն ունենում: Նման դեպքերը չեն աջակցում ժողովրդավարության զարգացմանը: Դա շահավետ չէ ո´չ հասարակության, ո´չ պետության համար», -Ադիգենիում տեղի ունեցած քրիստոնեամուսուլմանական բախման կապակցությամբ հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը:

«Մենք, փաստացիորեն, արդեն հասել ենք Ադրբեջանի հետ պայմանավորվածության «Շահ Դենիզից» գազի լրացուցիչ ծավալներ ստանալու մասին: Ինչ վերաբերում է «Գազպրոմի» հետ մեր բանակցություններին, ապա դրանք կավարտվեն մի քանի օրից, և մենք կստանանք ցանկալի արդյունք», -վերադառնալով Բաքվից` հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարարը: «Նախկինում «Շահ Դենիզի» գազախողովակով մենք անցկացնում էինք 800 000 000 կուբամետր գազ: Այժմ մենք կարող ենք անցկացնել 1 500 000 000 կուբամետր գազ: Վրաստանը կստանա համապատասխան ծավալի գազ», -մարտի 1-ին հայտարարել է ադրբեջանական ՍՈԿԱՐ-ի նախագահը:

«Հարավային Կովկաս տարածաշրջանում կայունության պահպանումը Եվրամիության ռազմավարական շահն է», -մարտի 1-ին հայտարարել է արտաքին հարաբերությունների հարցերով Եվրոպական Միության կոմիսար Ֆեդերիկա Մոգերինին: «Եվրոպական Միությունը Հայաստանի գլխավոր առևտրային համագործակիցն է: Մեր ժողովուրդների միջև կապեր գոյություն ունեն անհիշելի ժամանակներից, և մենք ունենք տարածաշրջանում կայունության պահպանման վերաբերյալ ընդհանուր շահ: Մեզ հարկավոր են ուժեղ դաշնակիցներ և ոչ թե թիկնապահներ: Հայաստանի և Եվրամիության միջև կապերի ամրապնդումը շահավետ կլինի ոչ միայն մեր երկրների համար, այլև ողջ տարածաշրջանի», -հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին:

Մարտի 1-ին Տկիբուլիի հանքի բանվորները դադարեցրել են գործադուլը, որը տևել էր 17 օր: Հանքագործների հայտարարության համաձայն` ձեռնարկության ղեկավարությունը խոստացել է բարձրացնել բանվորների աշխատավարձերը 10%-ով, ինչպես նաև վճարել այն օրերի համար, երբ ձեռնարկության աշխատակիցները գործադուլ էին անցկացնում: Նաև ձեռնարկությունը պարտականություն է վերցրել փուլ առ փուլ բարելավել բանվորների համար անվտանգության պայմանները: Հիշեցնենք, որ Տկիբուլիի հանքի բանվորների գործադուլը սկսվել էր փետրվարի 14-ին և նրանում մասնակցում էին ձեռնարկության 1 500 բանվոր: Գործադուլի հենց սկզբից հանքի ղեկավարությունը հրաժարվում էր որևէ բանակցություն անցկացնել բողոքողների հետ, մինչդեռ, բողոքողների հաստատակամությունը ցանկալի արդյունքի հանգեցրեց:

Մարտի 1-ին Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցների մի մասը գործադուլի սկսելու մասին են հայտարարել: Թբիլիսիի գնացքի աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում: Բողոքող աշխատակիցների հայտարարությունների համաձայն` «այն դեպքում, եթե աշխատավարձերի բարձրացման մասին պահանջը չբավարարվի, ապա երկրի Աշխատանքային Կոդեքսի համաձայն` 21 օր անց կսկվի մետրոպոլիտենի աշխատակիցների համընդհանուր գործադուլ: Թբիլիսիի մետրոն չի գործի»:

Նույն օրը ևեթ Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցների պահանջին պատասխանել է քաղաքապետը: «Քաղաքապետարանը չունի մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու միջոցներ: Հայտնի է, որ ընթացիկ տարում մենք իրականցրել ենք վարչարարական ռեսուրսի զգալի համաբաշխում: Դա վերաբերում է բոլոր ծառայություններին, այդ թվում նաև մետրոպոլիտենին: Մենք չենք կրճատել աշխատավարձը, բայց ոչ էլ կարող ենք ավելացնել», -հայտնել է Թբիլիսիի քաղաքապետը:

Վրաստանի Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` «անցյալ տարիների համեմատությամբ երկրում բարելավվել է նորածինների մահացության դեպքերի ցուցանիշը, մինչդեռ, եվրոպական չափանիշների տեսանկյունից իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ»: «2015թ. Վրաստանում մահացել է 576 երեխա մինչ 5 տարեկան հասակը: Ծննդաբերության ընթացքում մայրերի մահացությունը կազմում է 36 մահ 100 000 դեպքից: Նորածինների մահացության հիմնական պատճառը բժշկական սպասարկման անճշտությունն է, մասնագետների անբավարար քանակությունը, ինչպես նաև բժկական անձնակազմի ցածր որակավորումը: Հատկապես շատ խնդիրներ են ստեղծվում տարբեր շրջանների աշխարհագրական հեռավորության պատճառով: Ինչքան հեռու Թբիլիսիից, այնքան մեծ քանակությամբ նորածինների մահեր, որի պատճառը հաճախ դառնում է ուշացած բժշկական օգնությունը»:

http://armenian-community.ge/News/1678

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ