Փետրվարի 10. օրվա իրադարձություններ. Վրաստան

by on 2016/02/10  •  In Ա-Ինֆոյի, Լրատվություն

b9f7345c-07d3-41e0-a5eb-bec8d132a052 (1)Վիճակագրական տվյալների համաձայն` «Վրաստանի բնակչությունը իր եկամուտների 44%-ը ծախսում է սննդամթերքի վրա»: Եվրոպական երկրներում բնակչությունը սննդի վրա է ծախսում ընդհանուր եկամտի 8-10%, ԱՄՆ-ում` 6%-ը: Զարգացող երկրներում բնակչությունը սննդամթերքի վրա ծախսում է միջինը 20-30%: Ռուսաստանում` 29%-ը: Եկամտի շուրջ 50%-ը սննդամթերքի վրա ծախսվում է աղքատ երկրներում: Վրաստանի Ազգային Վիճակագրական գործակալության տվյալների համաձայն` 2007թ.-ին երկրի բնակչությունը սննդամթերքի վրա ծախսում էր ընդհանուր եկամտի 57%-ը: 2010թ. տոկոսը կրճատվել է և կազմել 48%: Մինչդեռ, դատելով ամեն ինչից, մեր երկիրը դեռևս երկար ճանապարհ ունի եվրոպական չափանիշներին մոտենալու համար:

Փետրվարի 10-ին հանդիպում է կայացել Վրաստանի վարչապետի և Եվրամիության Գերագույն կոմիսար Իոհան Հանի հետ: «Հիմնական ուշադրությունը պետք է հատկացվի այնպիսի առաջնային թեմաների, ինչպիսիք են` դատական համակարգի բարեփոխումները, դատարանների և դատախազության անկախության ապահովումը, իրավապահպան մարմինների հանդեպ վստահության վերականգնումը: Մենք խոստովանում ենք, որ Վրաստանը շատ բան է արել իր օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում մենք խոսել ենք նաև Վրաստանի քաղաքացիներին առանց վիզա ռեժիմից օգտվելու հնարավորություն տալու մասին: Այդ հարցի վերաբերյալ որոշում պետք է ընդունի Եվրոպական Խորհրդարանը: Ինչ վերաբերում է Եվրոպական հանձնաժողովին, մենք ամեն ինչ արագ կանենք: Վրացական ժողովուրդը պետք է համոզված լինի, որ ինքը հեռանկար ունի և որ թունելի վերջում լույս է վառվում: Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն մինչ ընտրությունների անցկացումը: Մենք ազդեցություն ունենք այն բանի համար, որպեսզի Վրաստանը կենտրոնանա ընտրությունների անցկացման վրա: Տվյալ համատեքստում կարևոր է, որպեսզի Վրաստանի համապատասխան ուժերը համաձայնության գան Ընտրական Կոդեքսի հարցի շուրջ: Վրաստանի վարչապետը պատաստ է աշխատանք սկսել վրացական հասարակության և այլ քաղաքական կուսակցությունների հետ համաձայնության գալու հարցի շուրջ», -փետրվարի 10-ին հայտարարել է Իոհան Հանը:

Փետրվարի 10-ին հրապարակված ԱՄՆ-ի Ազգային Հետախուզական Վարչության հաշվետվության տեքստի համաձայն` «ռուսական ճնշման ազդեցության տակ հնարավոր է, Վրաստանը փոխի իր արևմտամետ դիրքորոշումը»: «Չնայած նրան, որ Վրաստանը բարեփոխումներ է անցկացնում և առաջ է շարժվում` քաղաքական մրցակցության աճին զուգահեռ Վրաստանում աճում է նաև քաղաքական անկայունությունը: Հնարավոր է, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տնտեսական անկայունությունը թուլացնի երկրի իշխանությունների դիրքորոշումը: Երկրի` Արևմուտքին դանդաղ մերձեցման պատճառով հասարակության մեջ հուսախաբությունն է գերիշխում: Իր հերթին ռուսական քարոզարշավի արդյունավետության ուժեղացումը հեռանկարներ է ստեղծում, որպեսզի Թբիլիսին դանդաղեցնի կամ ընդհանրապես դադարեցնի եվրոատլանտյան հարթակում ներգրավվելու ուղղությամբ շարժվելը: Ռուսաստանի հետ լարվածությունը շարունակում է ուժեղ մնալ: Մենք կարծում ենք, որ Մոսկվան ավելի շատ կուժեղացնի իր ճնշումը Վրաստանի վրա: Ռուսաստանը կփորձի ստիպել Վրաստանին հրաժարվել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ մերձեցումից», -ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև` հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային Հետախուզության տնօրեն Ջեյմս Կլէպպերը:

«Վրաստանը ՆԱՏՕ-ի լիարժեք գործընկերն է: Համապատասխանաբար, Վրաստանը ներառված է անվտանգության քայլերի ամրապնդման բանավեճում: Հատկապես այն հարցում, որը մեզ ամենաշատն է հետաքրքրում` Սև ծովում անվտանգության համակարգի ստեղծման հարցում: Ղրիմի բռնագրավումից հետո տվյալ հարցը դարձել է ՆԱՏՕ-ի աշխատանքների օրակարգային հարցերից մեկը: Սև ծովի տարածաշրջանում ՆԱՏՕ-ն ունի երեք անդամ-երկիր և երկու գործըներ: Բնական է, որ եթե քննարկվում է անվտանգության համակարգի ստեղծման հարցը, անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման շուրջ կաշխատեն բոլոր նրանք, ովքեր կարող են ազդեցություն ունենալ տվյալ հարցի վրա: Նրանք, ովքեր կարող են վնաս կրել, և ով կարող է օգուտ ստանալ: Այդ պատճառով մեր առաջադրանքն է, որպեսզի Վրաստանը դառնա լիարժեք, իրավահավասար գործընկեր ՆԱՏՕ-ի շրջանակներում Սև ծովում անվտանգության համկարգի ստեղծման հարցում», -փետրվարի 10-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:

«Վրաստանում նորակոչիկների մեծամասնությունը ծառայության կուղարկվեն բանտեր», -ասվում է Կառավարության դրույթում: Ընթացիկ տարվա փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայության կկանչվեն 3 183 քաղաքացու: Նորակոչիկների ընդհանուր քանակից 1 020 հոգի կուղարկվեն Քրեակատարողական համակարգ, 1 000 նորակոչիկներ կուղարկվեն Պաշտպանության նախարարության զինված ուժեր: 720 նորակոչիկ կընկնեն Ներքին Գործերի նախարարության ռազմական ստորաբաժանումներ, իսկ 443-ը` Պետական Անվտանգության Ծառայության ռազմական ստորաբաժանումներ:

http://armenian-community.ge/News/1646

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ