Փետրվարի 4. օրվա իրադարձություններ. Վրաստան

by on 2016/02/05  •  In Ա-Ինֆոյի

b1a9883a-dc55-4229-9364-48e89cce6795«Փետրվարի 4-ին Վրաստանի Էներգետիկայի նախարարն աշխատանքային այցով մեկնել է Բաքու: Այցելության շրջանակներում Վրաստանի Էներգետիկայի նախարարը կհանդիպի «ՍՈԿԱՐ» ընկերության նախագահի հետ: Կքննարկվեն հետագա հարաբերությունների հեռանկարները և ընթացիկ հարցերը», -ասված է Վրաստանի Էներգետիկայի նախարարության մամլո-ծառայության կարճ հայտարարությունում:

«Սա «Frontera Resources»-ի` գազի խոշորագույն պահեստի մասին առաջին հայտարարությունը չէ: Որպեսզի տվյալ տեղեկությունը ավելի համոզիչ դառնա, անհրաժեշտ է, որպեսզի հարցը խորապես ուսումնասիրվի մասնագետների կողմից: Մասնագետները պետք է հաստատեն տարածված տեղեկությունը: Այն դեպքում, եթե մասնագետների եզրակացությունները հաստատեն գազի խոշորագույն աղբյուրի մասին տվյալները, այդժամ Վրաստանի Կառավարությունը համապատասխան քայլեր կիրականացնի, որպեսզի տվյալ ռեսուրսն օգտագործվի ի շահ մեր երկրի», -փետրվարի 4-ին հայտարարել է Վրաստանի Բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարը: Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին «Frontera Resources» ընկերությունը հաշվետվություն է հրապարակել, որի համաձայն Արևելյան Վրաստանում հայտնաբերվել է բնական գազի խոշորածավալ աղբյուր:

«Ազգային ճակատի» առաջնորդը` խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գուբազ Սանիկիձեն, կոչ է անում երկրի նախագահին է´լ ավելի ակտիվորեն օգտագործել «աշխարհաքաղաքական հարցում՝ կրոնների միջև ընկերական հարաբերությունների հաստատման մեջ» իր ռեսուրսը: «Նախագահը մեծ ռեսուրս ունի տարբեր կրոնների մերձեցման աշխարհաքաղաքական հարցում: Ես ողջունում եմ այն փաստը, որ Դուք այցելել եք Պանկիսիի կիրճը: Դա շատ տեղին և համապատասխան քայլ էր` կատարված Ռուսաստանի Արտաքին Գործերի նախարարի հայտարարության ֆոնի վրա: Դուք պետք է ավելի շատ օգտագործեք Ձեր ունեցած ռեսուրսը: Մեր երկրում դեռևս ամեն ինչ կայուն է, բայց մենք, այնուամենայնիվ, պետք է ուշադրություն հատկացնենք տվյալ հարցերին: Ավելի լավ է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, քան արձագանքել արդեն տեղի ունեցածին», -փետրվարի 4-ին հայտարարել է Գուբազ Սանիկիձեն:

Վրացական եկեղեցու Պատրիարքարանը հայտարարում է, որ նա ոչ մի կապ չունի «կրոնական զգացմունքների վիրավորանքի համար պատժի մասին» օրինագծի նախաձեռնության հետ: «Ինչպես հայտնի է, երկրի Խորհրդարանը ուսումնասիրում է օրինագիծ, որի համաձայն ենթադրվում է, Վարչական Կոդեքսի շրջանակներում, պատժել ուրիշի կրոնական զգացմունքները վարկաբեկած անձանց: Սոցիալական ցանցերում և այլ տեղեկատվական աղբյուրներում տարածվել է տեղեկություն, իբրև թե Պատրիարքարանը որևէ կապ ունի տվյալ օրինագծի հետ: Հայտարարվում է, որ Պատրիարքը «փորձում է ազատվել առողջ քննադատությունից»: Դա չի համապատասխանում իրականությանը: Չնայած այն բանին, որ վրացական ուղղափառ եկեղեցին մեկ անգամ չէ, որ զրպարտության և անարդար մեղադրանքների զոհ է դարձել, Պատրաիարքարանը ո´չ նախկինում, ո´չ այսօր նման օրինագծի նախաձեռնողը չի եղել: Կրոնական թեմաների և այլ խնդիրների կապակցությամբ հաջորդ երեքշաբթի Պատրիարքարանում կկայանա Միջկրոնական Խորհրդի աշխատանքային նիստ», -ասված է վրացական Պատրիարքարանի հատուկ հայտարարությունում:

«Նման օրենք գոյություն ունի շատ երկրներում: Մինչդեռ, այն ձևակերպումները, որոնք ես տեսա Խորհրդարանի ուսումնասիրությանը ներկայացված օրինագծում, այնքան էլ չեն համընկնում մեր նպատակներին: Օրինագծի նախաձեռնողը ոչ թե ինչ-որ նախարարություն է, նախարար, կամ Կառավարությունը, այլ իրենք խորհրդարանականները: Ես չեմ կարող հասկանալ, թե ում և ինչի համար է այսօր հարկավոր այդ օրենքը: Օրենքը չպետք է խախտի մարդու հիմնական իրավունքները: Չպետք է սահմանափակի քաղաքացիների խոսքի և ինքնարտահայտման ազատությունը», -փետրվարի 4-ին, մեկնաբանելով «կրոնական զգացմունքների վիրավորանքի համար պատժի մասին» օրինագիծը, հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը:

Փետրվարի 4-ին կայացած Վրաստանի Կառավարության նիստի ընթացքում հաստատվել են օրենսդրական ուղղումներ, որոնց նպատակն է «պաշտպանել քաղաքական կուսակցությունների և քաղաքական միավորումների անդամների ազատությունն ու իրավունքները»: «Մենք շատ խնդիրներ ենք ունեցել` կապված կուսակցությունների ներքին հակասությունների հետ: Լինում էր, որ կուսակցության մի մասը հավաքվում էր և որոշում կայացնում կուսակցության ղեկավարության փոփոխության մասին: Իսկ ինքը ղեկավարությունը տեղյակ չէր այդ որոշումից: Օրենսդրությունում մտցված փոփոխությունների արդյունքում այսօրվանից կուսակցությունների նման որոշումները կարող են ընդունվել միան նոտարների ներկայությամբ, որոնք կհսկեն ընդունված որոշումների օրինականությունը», -Կառավարության նիստի ավարտին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը:

«2009-2010թթ. սեզոնային գրիպի արդյունքում Վրաստանում մահացել է 33 մարդ, իսկ 2011-2012թթ. 53 մարդ, հաջորդ տարի եղել է 20 հոգով ավելի, իսկ անցյալ տարի մահացել է 10 մարդ: Ամեն ինչ կախված է տարածված վարակի ուժից և ծավալից: Ընթացիկ տարում տարածված վարակի ուժը ոչնչով չի տարբերվում անցյալ տարիներից: Կոչ եմ անում քաղաքացիներին առաջին իսկ ազդանշանների դեպքում դիմել բժշկի: Դա թույլ կտա խուսափել հիվանդության բարդություններից և մահացության դեպքերի աճից», -փետրվարի 4-ին հայտարարել է Հիվանդությունների Վերահսկողության Ազգային Կենտրոնի ներկայացուցիչ Պաատա Իմնաձեն:

Վրաստանի Ազգային Բանկի հաստատած փոարժեքաին կուրսի համաձայն` փետրվարի 5-ին 1 դոլարը կարժենա 2. 4948 լարի, իսկ 1 եվրոն` 2. 7882 լարի: Լարին շարունակում է արժեզրկվել:

Վրաստանի ՆԳՆ տարածած տեղեկության համաձայն` 2016թ. հունվարին Վրաստան է այցելել 322 000 արտասահմանցի քաղաքացի, ինչը 4.4%-ով շատ է, քան 2015թ. հունվարին: «Շուրջ 116 000 արտասահմանցի քաղաքացի մնացել է Վրաստանում 24 ժամից ավելի, ինչը միջազգայնորեն ընդունված չափանիշների համաձայն` թույլ է տալիս նրանց համարել զբոսաշրջիկ: Հունվարին ամենաշատը Վրաստանում զբոսաշրջիկ է ժամանել Ադրբեջանից` 107 000, Թուրքիայից` 79 000, Հայաստանից` 58 000 մարդ, Ռուսաստանից` 44 000, այլ երկրներից` 34.000 մարդ»:

http://armenian-community.ge/News/1638

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ