Վրաստանի Հայ Համայնքի տասներորդ Ամանորյա երեկույթը

by on 2015/12/29  •  In Ա-Ինֆոյի

1b747c10-e8a7-46e9-aeee-cc637dc416a9Անցնող 2015թ.-ի վերջին կիրակի օրը տեղի ունեցավ Վրաստանի Հայ Համայնքի Տասներորդ հոբելյանական Ամանորյա Երեկույթը: Վրաստանի Հայ Համայնքի առաջին Ամանորյա երեկույթը տեղի էր ունեցել հեռավոր 2006թ.-ին, և այդ ժամանակվանից ի վեր կազմակերպության անդամները՝ պատանիներ, երիտասարդներ, ուսանողներ և ավագ սերնդի ներկայացուչիչներ, տարվա վերջին կիրակի օրը հավաքվում են, որպեսզի շնորհավորեն միմյանց գալիք Ամանորը, մաղթեն միմյանց հաջողություններ, բարգավաճում, բարեկեցություն և միասնություն:

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած Տասներորդ Ամանորյա երեկույթը սկսվեց Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերով, ինչից հետո նախատոնական շնորհավորանքով հավաքվածներին դիմեց Վրաստանի Հայ Համայնքի նախագահ Սամվել Մկրտչյանը, Վիրահայոց թեմի Քվեմո-Քարթլի շրջանի հայ համայնքների հոգևոր հովվապետ Վարդապետ Խորեն Հովհաննիսյանը, Վրաստանի Հայ Համայնքի Երիտասարդական թևի ղեկավար Արթուր Միրզոյանը:

«2015թ. շատ կարևոր տարի էր մեր ամբողջ ազգի համար: Այս տարի համայն հայությունը համախմբվեց մեկ բռունցքի մեջ և ցույց տվեց աշխարհին, որ մենք ոչ միայն չենք պատրաստվում մոռանալ 100 տարի առաջ մեր ժողովրդի հանդեպ կատարած հանցագործությունը, այլև լի ենք վճռականությամբ և կամքով` շարունակելու պայքարը հունուն մեր` ցեղասպանության տարիներին խախտված իրավունքների ամբողջական վերականգնման: Ծայրահեղ կարոր է, որ միասնության համահայկական ոգին այս տարի անտարբերության չէր մատնված նաև մեր Համայնքում: 2015թ. Թբիլիսահայությունը միաբանվեց իր արդար պահանջով` Ճանաչել և Դատապարտել 1915-23թթ. Ցեղասպանությունը: Կարևոր է, որ այն առաջընթացը, որը ձեռք է բերվել մեծ աշխատանքի արդյունքում, ոչ միայն պահպանված լինի, այլ նաև խորացված: Կարևոր է, որպեսզի մեր միասնությունը սկսի ներառել Վիրահայության կյանքի բոլոր բնագավառները», -հավաքվածների առջև ելույթ ունենալով` հայտնեց Վրաստանի Հայ Համայնքի նախագահ Սամվել Մկրտչյանը:

Վարդապետ Խորեն Հովհաննիսյանը կարդաց «Հայր մերը», օրհնեց հավաքվածներին, փոխանցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Վազգեն սրբազան Միրզախանյանի ողջույնն ու օրհնանքը: Վարդապետ Խորեն Հովհաննիսյանը ևս իր խոսքում հիշատակեց անցնող 2015 թվականի կարևորությունը, ցանկացավ բոլորին միասնություն, հաջողություններ 2016թ.-ին:
Տասներորդ Ամանորյա երեկույթի պաշտոնական մասի ավարտից հետո միջոցառման հաղորդավարներ Սյուզի Արությունովան, Քրիստինե Աբրահամյանը և Աղաբեկ Սիմոնյանը հայտարարեցին համընդհանուր ուրախություն:

Երգեր, պարեր, ուրախ մրցույթներ, պարգևատրումներ և նորից երգ ու պար… Մինչ ուշ գիշեր շարունակվեց ուրախությունն ու զվարճանքը: Հայ Համայնքի անդամները շնորհավորում էին միմյանց գալիք 2016թ. կապակցությամբ, ցանկանում էին միմյանց առողջություն, ընտանեկան բարեկեցություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
Տասնամյա ավանդույթի համաձայն` գալիք Ամանորի տոնումը երեկույթի հաջորդ օրը տեղափոխվեց Վրաստանի Հայ Համայնքի Կենտրոնական գրասենյակ:

«Միություն» թերթի խմբագրությունն անկեղծորեն շնորհավորում է բոլոր նրանց գալիք 2016թ.-ը, որոնց համար Միասնություն և Համայնք բառերը ուղղակի հասարակ բառեր չեն, այլ մտածելակերպ են, կենսակերպ: Մաղթում ենք բոլորին բարեկեցություն, նպատակների և,
իհա´րկե, գերագույն երազանքի իրականացում:

http://armenian-community.ge/News/1626

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ