Նոյեմբերի 24. օրվա իրադարձություններ. Վրաստան

by on 2015/11/25  •  In Ա-Ինֆոյի

38af1b49-e137-426a-9cca-eafe88403973«2015թ. Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո Վրաստանի Ներքին Գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլու հանձնարարությամբ խստացվել է վերահսկողությունը Վրաստանի պետական սահմանների բոլոր անցակետերում: Պարեկային ոստիկանության աշխատակիցները այցելուների հետ մանրամասն զրույց են անցկացնում և պարզաբանում նրանց այցելության նպատակները: Հատուկ ուշադրություն է հատկացվում Վրաստան մտնող տարանցիկ անձանց փաստաթղթերին, վերահսկվում է տարանցիկ այցելուների հոսքը, որպեսզի նրանք չկարողանան անօրինականորեն Վրաստանի միջոցով անցնել այլ երկրներ: Վերոնշյալ գործընթացներն իրականացվում են միջազգային չափանիշների համաձայն: Նոյեմբերի 14-24 ընկած ժամանակահատվածում մերժվել է 479 արտասահմանցի քաղաքացիների մուտքը Վրաստան: Նույն ժամանակահատվածում Վրաստանի սահմանային ոստիկանության աշխատակիցները Վրաստանի ցամաքային սահմանն անօրինակաորեն հատելու մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի մեկ քաղաքացու և արտասահմանյան 31 քաղաքացու: Ներքին Գործերի նախարարությունը շարունակում է աշխատել ծայրահեղ ռեժիմով, որպեսզի ապահովի երկրի բնակչության անվտանգությունը», -ասված է Վրաստանի ՆԳՆ նախարարության նոյեմբերի 24-ի հատուկ հայտարարությունում:

Ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնը թարգմանել է ուղեցույց ոչ վրացալեզու ուսումնական հաստատությունների դպրոցական վարչություններին և ուսուցիչներին աջակցելու նպատակով: «Ուղեցույցում մանրակրկտորեն նկարագրված են սխեմաների իրականացման փուլերը և նրանում ներառված անձանց գործունեության իրականացման ուղիները: Ուղեցույցը գործնական օգնություն կտրամադրի ինչպես ուսուցիչներին, այնպես էլ դպրոցի վարչությանը և գնահատող խմբերին: «Էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջանների հանրակրթական դպրոցների ուսուցիչների կարիերայի աճի և մասնագիտական զարգացմանն աջակցման ծրագրի» շրջանակներում ուղեցույցից բացի թարգմանվել է նաև ուսուցիչների ինգնահատման հարցաթերթիկը և ուսուցչի կարիերայի աճի, մասնագիտական զարգացման և գործունեության սկզբի սխեմայի թղթաբանությունը: Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է կենտրոնի պաշտոնական վեբ-կայքում, իսկ շուտով հրատարակված կլինի տպագրված տարբերակով», -ասված է Վրաստանի Կրթության նախարարության հայտարարությունում:

Վրաստանի Պետական Անվտանգության Ծառայության մամուլի և հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին դիմել է ԶԼՄ-ներին: Նինո Գիորգոբիանին կոչ է անում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ելնելով պետական անվտանգությունից` չաջակցել համացանցում սպառանիլիքներ պարունակող տեսաուղերձների տարածմանը: «Պետանվտանգության Ծառայություններն աշխատում են տվյալ հարցի շուրջ: Այս և նմանատիպ այլ տեսաուղերձների հետաքննությունն արդեն սկսված է», -հայտարարել է Նինո Գիորգոբիանին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին «Իսլամական Պետության» ներկայացուցիչները Վրաստանի քրիստոնյա հասարակության հասցեին սպառանիքներ պարունակող տեսաուղերձ են տարածել վրացերեն լեզվով և կոչ են արել Վրաստանի մուսուլմաններին միանալ «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերին:

2015թ. առաջին եռամսյակի տվյալների համաձայն`Վրաստանի արտաքին պարտքը 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ դոլարով կրճատվել է 0.1%-ով, մինչդեռ ազգային արժույթի արժեզրկման պատճառով պարտքը լարիով հաշվելուց հետո աճել է 27.7%-ով, արդյունքում ընդհանուր պետական պարտքն աճել է 25.5%-ով: 2014թ. համեմատությամբ 16.5 %-ով աճել է ներքին պարտքը: «Խոշորագույն երկկողմանի պարտատերերն են Գերմանիան (38, 1%), Ճապոնիան (22, 2%) և Ռուսաստանը (12, 3%): 2015թ. առաջին եռամսյակի տվյալների համաձայն` պետական պարտքը 2014թ. համեմատությամբ աճել 2.4 մլրդ. լարիով: Պետական պարտքի ընդհանուր ծավալի 81.9%-ը կազմում է արտաքին պարտքը, որը 1.4»%-ով ավելի է, քան 2014թ.: Նման նշանակալի աճը կապված է նաև ազգային արժույթի կուրսի արժեզրկման հետ, քանի որ դոլարով պարտքը կրճատվել է 0.1%-ով: 2015թ. երրորդ եռամսյակի տվյալների համաձայն`պետական պարտքի ընդհանուր ծավալից 18.1%-ը անցնում է ներքին պարտքին: Չնայած նրան, որ 2014թ.-ի համեմատությամբ ներքին պարտքի ծավալն աճել է 16.5%-ով, նրա բաժինն ընդհանուր պետական պարտքում կրճատվել է 1.4%-ով: ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի բաժինը կազմում է 38.7%, ինչը 5.4%-ով ավելի է, քան 2014թ-ի. նույն ժամանակահատվածում: Պետական պարտքի հարաբերակցությունը բյուջեին կազմում է 202.5%, ինչը 71.7%-ով ավելի է 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մինչդեռ, այնուամենայնիվ, ավելի ցածր է, քան ԱՄՀ-ի հաստատած ճգնաժամային ցուցանիշը, որը կազմում է 300%», -ասված է պաշտոնական վիճակագրությունում:

http://armenian-community.ge/News/1526

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ