Պանթուրքիստական գրություններ Ախալքալաքի բերդի ավերակներում

by on 2015/11/19  •  In Ա-Ինֆոյի, Լրատվություն

averak-mzkitՄի քանի օր առաջ անսովոր գրություն էր հայտնվել Ախալքալաքի նախկին բերդի ավերակներում: Բերդի մի անկյունում է գտվում կիսավեր նախկին մզկիթը: Դրա մի պատին նոյեմբերի սկզբներին հայտնվել էին թուրքական կարմիր կիսալուսիններ եւ «Bir gün dönecegiz elbet» գրությունը, որը թուրքերեն նշանակում է «Մի օր մենք հաստատ կվերադառնանք»:

Ախալքալաքի բերդը Ջավախքում թուրքական օկուպացիայի տարիներին տեղական թուրքական ադմինիստրացիայի նստավայրն էր: Բերդը գրավվել է 1828 թ. հուլիսի 23-ին, գեներալ Պասկեվիչի կողմից, եւ անցել Ռուսական կայսրությանը: Դրանից հետո այն որեւէ ռազմական, սոցիալական կամ պատմական դեր չի խաղացել, եւ անցած համարյա 200 տարվա ընթացքում հիմնականում քայքայվել է:

Վերջին տասնամյակի ընթացքում Ջավախքի եւ Բորչալուի վրայով բազմաթիվ կոմունիկացիոն նախագծեր են իրականացվում, որոնք կապում են Ադրբեջանն ու Թուրքիան. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Ղարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին, Ղարս-Ախալքալաք-Ծալկա-Թբիլիսի ավտոմայրուղին եւ այլն: Մասնավորապես, վերջերս այդ մայրուղու համար բացվեց դեպի Թուրքիա նոր անցակետ, որը գտնվում է Ջիվանու հայրենի Կարծախ գյուղի մոտ:

Ի արդյունք այս ամենի Աջարիայում, Բորչալվում, Ջավախքում (եւ Վրաստանի Հանրապետության հարավում, ընդհանրապես) օրեցօր ավելի զգալի է դառնում Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայությունը: Ուստի հատկանշական է, որ Ջավախք այցելող թուրք «հյուրերը», փաստորեն, չեն մոռացել Ախալքալաքի բերդի տեղը, եւ դրա ավերակներ այցելելով «հուզական» մակագրություններ են թողել:

Իսկ էլ ավելի հատկանշական է այն, որ երբ Ախալքալաքում լուր տարածվեց այս գրությունների մասին, մի քանի օրից դրանք մի գիշերում անհետացան: Եթե առաջին ձեռքը, որ թողել էր այդ գրությունները, կարող էր պատմությամբ հետաքրքրվող պատահական անցորդ թուրքի ձեռք լինել, ապա այդ գրությունները ծածկող-ջնջող ձեռքը ավելի զգույշ ու համակարգված կազմակերպչի մասին է վկայում:

Մնացած լուսանկարները կարելի է տեսնել այստեղ:

Արմեն Գրիգորյան, Ախալքալաք,

Ջավախք Հատուկ Ջավախք Մեդիայի համար

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ