Հայերը պետք է քվեարկեն 50:50 սկզբունքով

Վրացական հասարակությունը նշանակալի ներդրում կատարեց համաշխարհային քաղաքականության զարգացման գործում՝ սեփական երկրում անցկացնելով ընտրություններ, որոնք կապված են աշխարհաքաղաքական նպատակահարմարությանը: Այդ պատճառով լինում են արդար եւ անարդար ընտրություններ, եւ նաեւ՝ վրացական ընտրություններ՝ որպես արտաքին խաղացողների աշխարհաղաքական շահերի պրոեկցիա:

Վրացական քաղաքական համակարգը զարմանալիորեն պրոեկցվել է ԱՄՆ-ում 19-րդ դարի եւ 20-րդ դարի առաջին կեսի դրությունի, երբ իրական ժողովրդավարությունը հաջողությամբ համատեղվում էր ապարտեիդի եւ ռասսայական սեգրեգացիայի հետ: Ժամանակակից Վրաստանում հայկական բնակչությունը դիտվում է որպես իշխանությունների աներկբա ռեսուրս, որը ծրագրավորված է աջակցելու իշխանություններին իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում:

Նման ամոթալի իրավիճակը շատ առումներով հնարավոր է դարձել ժամանակին Հայաստանի եւ տարբեր հայկական խմբավորումների կողմից ցույց տրված աջակցության արդյունքում: Բավական հաջող փորձ է կատարվել Ջավախքում եւ Թբիլիսիում հայկական հասարակական սեկտորի չեզոքացման եւ դրա փոխարեն անգործունակ խամաճիկային կազմակերպություններ ստեղծելու ուղղությամբ:

Վրացական հատուկ ծառայություններն այնքան են կարողացել խառնել իրադարձություններն ու իրավիճակը, որ այժմ ստեղծված դրությունից գլուխ հանելու եւ նոր նախաձեռնություններ առաջ քաշելու համար հարկ է ավարտին հասցնել նախորդ սյուժեները եւ ամեն ինչ սկսել «սպիտակ էջից»: Այժմ դա էլ տեղի է ունենում, քանի որ Ջավախքում եւ Թբիլիսիում արդեն պատրանքներ չկան այս կամ այն շրջանակների կամ խմբավորումների հարցում:

Ներկայում շատ երկրներում, որտեղ հոծ հայ բնակչություն կա, փակուղային իրավիճակ է ստեղծվել, երբ հայ ընտրողը, անկախ այս կամ այն քաղաքական խմբին պատկանելությունից, պետք է իշխանությանը կողմ քվեարկի: Ռուսաստանի իրավիճակը եւս մեկ անգամ հաստատել է, որ իշխանության շահերում ներգրավված լինելը հսկայական վնաս է հասցնում ոչ միայն հայ բնակչության շահերին, այլ նաեւ Հայաստանին: Վրաստանը եւ Ռուսաստանը բացարձակապես նույնական են քաղաքական վարչակարգի ոճի եւ էության առումով:

Սակայն, այսպես թե այնպես, աշխարհաքաղաքանությունը չի լքում վրացական ընտրությունները եւ տեսանելիորեն առկա է դրանցում: Այժմ հասկանալի է դառնում, որ Արեւմտյան հանրության կողմից հովանավորվող հասարակական կազմակերպությունների մի ամբողջ շարք ջանադրաբար փորձում է հայ ընտրողին ներշնչել, որ Բիձինա Իվանիշվիլիի թիմը եւ նրա «Վրացական երազանքն» առավել ազգայնական է եւ հայերի հանդեպ ատելություն սփռող, քան Սահակաշվիլիի իշխող ռեժիմը:

Դրանով հանդերձ, չի բացահայտվում տվյալ հասարակական կազմակերպությունների մոտիվացիան, որը պայմանավորված է նրանով, որ «Վրացական երազանքը» Ռուսաստանի կրեատուրան է, եւ ամենատարբեր հնարավոր փաստարկներ են բերվում: Ընդ որում, «Վրացական երազանքում» հակահայկական ձգտումները լիովին ակնհայտ են, չնայած վրացական քաղաքական իրականությունում գործանականում դժվար է գտնել մի քաղաքական խմբավորում, որը հակահայկական տրամադրություններ չունի: Ու՞ր գնան խեղճ հայերը:

Ոչ մի տեղ գնալու կարիք չկա, պետք է ամուր մնալ սեփական հողում եւ պայքարել սեփական իրավունքների համար: Ներկայիս ստորագույն իրավիճակում իդեալական կլիներ քվեարկել 50:50 տարբերակով: Դա կստիպի վրացական կուսակցություններին ու գործիչներին մյուս ընտրություններին անհրաժեշտ ուշադրություն հատկացնել հայերի ձայների համար պայքարին: Հայկական 50:50 «սկզբունքն» այն է, ինչին արժանի են վրացական իշխանությունն ու քաղաքականությունը:

Այժմ Վրաստանի հայերին ինչպես երբեք անհրաժեշտ է հայկական քաղաքական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների աջակցությունը նախեւառաջ տեղական «հայկական իշխանությունների» լկտի ճնշմանը դիմագրավելու համար, որոնք հանրային բարիքի իրենց կտորն են «աշխատում»: Վրաստանում բավական արագ հայկական հասարակական կազմակերպությունների նոր սերունդ է ի հայտ եկել՝ նոր մտածողությամբ եւ իրականության ու հեռանկարների նոր ընկալմամբ: Պետք է նրանց աջակցել. դրանում կասկած չկա:

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, ապա այդ հարցում ամեն ինչ կարգին է: Վրաստանին հովանավորող Արեւմտյան հանրությունը ինչպես երբեք շահագրգռված է Վրաստանում հայ բնակչության տնտեսական եւ սոցիալ-հեգեւոր ամրապնդմամբ, որպես երկրում իրավիճակի բազմազանության կարեւոր գործոն, ինչպես նաեւ թուրքական էքսպանսիայի զսպող, որի առաջ Վրաստանն առայժմ անզոր է:

Իգոր Մուրադյան
Lragir.am

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ