Հոկտեմբերի 16. օրվա իրադարձություններ. Վրաստան

by on 2015/10/17  •  In Ա-Ինֆոյի

unnamed2016թ. Վրաստանի Բյուջեի նախագծի համաձայն` 4 կրոնական կազմակերպություններ (Հայ Առաքելական Եկեղեցին, Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցին, հրեական և մուսուլմանական համայնքները) կստանան 3 500 000 լարի: 2015թ. նշված կրոնական կազմակերպությունները ստացել են 1 750 000 լարի (Հայ Առաքելական Եկեղեցի` 300 000 լարի, Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցի` 200 000, հրեական համայնք` 150 000 լարի և մուսուլմանական համայնք` 1 100 000 լարի): 2016թ. Բյուջեի նախագծի համաձայն` Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը կստանա 600 000 լարի, հռոմեա-կաթոլիկ եկեղեցին` 400 000 լարի, հրեական համայնքը` 300 000 լարի, իսկ Վրաստանի մուսուլմանները կստանան 2 200 000 լարի: Վրացական Եկեղեցին կստանա 25 000 000 լարի:

Վրաստանի Տնտեսության նախարարի հայտարարության համաձայն` Անակլիայում կառուցվող նավահանգստին կից կբացվի այսպես կոչված արդյունաբերական ազատ գոտի: «Անակլիայում կառուցվող նավահանգստին կից կստեղծվի ազատ արդյունաբերական գոտի: Դրա շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր: Մեր օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ ազատ արդյունաբերական գոտիներ: Մենք ավելի շատ ենք կատարելագործում օրենքը, որպեսզի հնարավոր դառնա ապրանք արտադրել Վրաստանում և արտահանել այն Եվրոպայում», -հոկտեմբերի 16-ին հայտարարել է Վրաստանի Տնտեսության նախարարը:

«Թուրքիան ձգտում է առավելագույնս կարճ ժամկետում ավարտին հասցնել Բաքու-Կարս երկաթգծի շինարարությունը: Մինչդեռ, կան աշխարհագրական պատնեշների հետ կապված մի քանի դժվարություններ: Երթուղային միջանցքը, որը ստեղծվում է երկաթուղու բացման հետ միասին, լավ հնարավորություն է ժամանակ շահելու և սակագների տեսանկյունից: Արդեն իսկ այսօր Թբիլիսի է ժամանել գնացք Չինաստանից: Ճամփորդությունը խլել է 9 օր, իսկ մեքենայով ժամանումը կխլեր 25 օր: Ցամաքային տրանսպորտը շատ ավելի թանկ է, քան ծովայինը, բայց դրանք թույլ են տալիս շատ ժամանակ տնտեսել: Ժամանակը փող է: Մեր ծրագրերի համաձայն` Վրաստանը պետք է կարողանա իր տարածքով անցկացնել 300 000 բեռնատար Ադրբեջանից և Ղազախստանից: Այսօր Չինաստանի և Թուրքիայի միջև ապրանքնաշրջանառությունը կազմում է 22 000 000 000 դոլար: Երկաթուղու բացումից հետո այդ թիվը կմոտենա 100 000 000 000 դոլարին: Ինչպես հայտնում են չինացի գործընկերները, նրանք ծրագրում են փոխադրումներ կատարել այդ երկաթուղու միջոցով շուրջ 100 000 000 000 տոննա ապրանք» -հոկտեմբերի 16-ին հայտարարել է «Վրացական երկաթգծեր»-ի տնօրենը:

Հոկտեմբերի 16-ին Թբիլիսում հանդիպում է կայացել Հայաստանի և Վրաստանի Տնտեսության նախարարների միջև: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Վրաստանի Արտաքին Գործերի նախարարը: «Կողմերը քննարկել են հայ-վրացական հարաբերությունների ընթացիկ հարցերը: Հայաստանի Տնտեսության նախարարը դրական է գնահատել կայացած «Մետաքսյա Ճանապարհ» ֆորումը և նշել է, որ ինքը գոհ է արդյունքներից: Հայ նախարարի խոսքերի համաձայն` Չինաստանի Կառավարության ձգտումը օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին, այլև ողջ տարածաշրջանին», -ասված է Վրաստանի Տնտեսության նախարարության տարածած հայտարարությունում:

Հոկտեմբերի 16-ին Սաչխերեում (Վրաստան) կայացել է զինծառայողների` լեռնահրազենային նախապատրաստական ամառային դասընթացի փակման արարողությունը: Ադրբեջանի և Վրաստանի Պաշտպանության նախարարությունների միջև գոյություն ունեցող պայմանագրի շրջանակներում նախապատրաստական ամառային դասընթացին մասնակցել են ադրբեջանցի զինծառայողներ: «Ադրբեջանական զինվորները անցել են եռօրյա նախապատրաստական դասընթաց Սաչխերե ռազմական բազայում: 3 շաբաթվա ընթացքում զինծառայողները վերապատրաստվել են լեռնային պայմաններում ռազմական գործողություններ իրականցնելու մեջ, ինչպես նաև տուժածներին օգնություն տրամադրելու և տարհանելու դասընթացներ են անցել», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում:

http://armenian-community.ge/News/1414

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ