Վրացի ոստիկանները նորից ծեծի են ենթարկում կալանավորներին. Տուժածները հայեր են

by on 2015/09/22  •  In Ա-Ինֆոյի, Լրատվություն

unnamed (2)Սեպտեմբերի 21-ին Ախալցխայի Մարզական դատարանում դատական լսումներ են անցկացվել երեք քաղաքացիների գործով, որոնք մեղադրվում են վերջերս Ախալքալաքում տեղի ունեցած սպանության մասին տեղեկություններ կոծկելու մեջ: Մինչ դատական նիստի սկսվելը, մեղադրյալների հարազատները բողոքի ցույց են կազմակերպել հենց դատարանի շենքի առջև: Մեղադրյալներ Իգիթյանի, Նալբանդյանի և Կարապետյանի հարազատները հաստատում են, որ կալանավորների հանդեպ կտտանքներ և անմարդկային վերաբերմունք է գործադրվել:

«Արդեն երկու ամիս է, ինչ այս երիտասարդները բանտում են: Մեր երեխաներին կալանավորելու ժամանակ նրանց սարսափելի ծեծի ենթարկեցին: Երեքի մարմինների վրա էլ ծեծի հետքեր կան: Ինչո՞ւ են նրանց ձերբակալել, ինչո՞ւմ են մեղադրում նրանց: Ի՞նչ իրավունք ուներ ոստիկանը ծեծել նրանց: Մենք արդարություն ենք պահանջում», -ասում է հանցագործության մասին տեղեկությունների կոծկման մեջ մեղադրվող կալանավորների հարազատներից մեկը:

Այն փաստը, որ ոստիկանները ծեծի են ենթարկել կալանավորներին, հաստատում է նաև փաստաբանը: Ըստ փաստաբանի խոսքերի` ոստիկանները դաժանորեն ծեծել են Իգիթյանին, Կարապետյանին և Նալբանդյանին: Անցկացվել է փորձաքննություն, որը հաստատել է ծեծի փաստը: Տվյալ պահին Դատախազությունը քրեական գործ է հարուցել ըստ 333-րդ հոդվածի, որն է` ծառայողական լիազորությունների չարաշահում:

«Իգիթյանի, Նալբանդյանի և Կարապետյանի կալանավորման ձևը ծայրահեղ դաժան էր: Նրանց հանդեպ գործածվել է կտտանք, ծաղրանք, սարսափ, արժանապատվության վիրավորանք, այդ թվում նաև ազգային: Բոլոր կտտանքները տեղի են ունեցել Սամցխե-Ջավախքի Ներքին Գործերի շրջանային վարչության շենքում», -հայտարարում է տուժած-կալանավորների փաստաբան Մայզեր Բաբլուանին:

Կալանավորները հայտնում են, որ ցանկանում են հրաժարվել վրացական քաղաքացիությունից: Այդ իսկ պատճառով տուժած-կալանավորների փաստաբանը դիմել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեպանատանը կալանավորներին իր պաշտպանության տակ առնելու խնդրանքով:

Այսօրվա դատական նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են ապացույցներ: Պաշտպանող կողմի` կալանավորներին գրավի դիմաց ազատելու առաջարկությունը դատավորը մերժեց:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Ախալցխայում:

http://armenian-community.ge/News/1320

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ