Սեպտեմբերի 10. օրվա իրադարձություններ. Վրաստան

by on 2015/09/11  •  In Ա-Ինֆոյի, Լրատվություն

unnamed (1)Սեպտեմբերի 10-ին Կախեթիի շրջանում (Վրաստանի խաղողագործության հիմնական շրջանը -խմբ.) սկսվել է խաղողի բերքահավաքի պետական ծրագիրը` «Ռթվելի 2015»: «Գյուղացիների կողմից հավաքված բերքը կընդունեն 4 ձեռնարկություններ: Փուլ առ փուլ խաղողի բերքահավաքին կմիանան նաև երկրի այլ շրջանները: Խաղողի «Ռկածիթելի» տեսակի համար պետությունը կվճարի 0.25 լարի, դրան գումարած պետական սուբսիդիան` 0.35 լարի: Խաղողի Ռկածիթելի տեսակի արժեքը կկազմի 0.60 լարի: 1 կգ. «Սափերավիի» դիմաց պետությունը կվճարի ընդհանուր առմամբ 0.75 լարի», -ասված է գինեգործության Ազգային Գործակալության հայտարարությունում:

Միաժամանակ Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, որ «լավ կլիներ, եթե գյուղացիները վերադառնային գինու պատրաստման ավանդական մեթոդին` պատրաստեին այն ինքնություն: Այս տարի խաղողի բերքահավաքը կլինի բավականին ծանր: Դա կապված է դեպի Ռուսաստան և Ուկրաինա գինու արտահանման ծավալի կտրուկ կրճատման հետ: Գործարաններն արդեն իսկ ունեն անցյալ տարվա չվաճառված գինու մեծ պաշարը, իսկ Ռուսաստանի և Ուկրաինայի դրությունը լավատեսություն չի հաղորդում արտահանման աճի տեսանկյունից»:

Կախեթիի գյուղացիները բողոքում են խաղողի դիմաց պետության առաջարկած ցածր գներից: Սեպտեմբերի 10-ին Գուրջանիում բողոքի ցույց է անցկացվել, որի ընթացքում բողոքող գյուղացիները սպառանցել են իշխանություններին, որ խաղողի գինը չբարձրացնելու դեպքում, իրենք կկտրեն ողջ խաղողի այգին: «Մենք խաղող աճեցնելու համար շատ ավելի մեծ գումար ենք ծախսել, քան այսօր մեզ առաջարկում են: Մեզ ուղղակիորեն ստորացնում են, երբ առաջարկում են նման գին… Եթե գինը չբարձրացվի մենք կկտրենք ամբողջ խաղողի այգիները», -հայտարարում են կախեթցի գյուղացիները:

«Ես ունեմ հիմնավորված կասկած, որ գյուղացիների բողոքները ղեկավարվում են դրսից: Նրանք չափից ավելի կազմակերպված են… Գյուղացիները սպառնում են մեզ, որ կկտրեն իրենց խաղեղի վազերը… Մենք բոլորս վրացիներ ենք, և եթե վրացու համար այդքան հեշտ է կտրել իր խաղողի այգին, ապա նա արժանի չէ խաղողի վազ ունենալուն: Տվյալ թեմայի շուրջ խարդախությունն անընդունելի է», -սեպտեմբերի 10-ին հայտնել է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարը:

Հիշեցնենք, որ բացի նրանից, որ գինին և խաղողը սրբություն են վրացական մշակույթի մեջ, գինու արտահանումը վրաց պետության հիմնական եկամուտներից մեկն է:

«Վրաստանը տարածաշրջանում կդառնա առաջին երկիրը, որի հետ Չինաստանը կսկսի ազատ առևտրային համակարգի հաստատման մասին երկխոսությունը», -Չինաստանի վարչապետի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների միջև առևտրային և տնտեսական հարաբերությունների խորացման հարցերը: Ընդգծվել է, որ ներկայիս կառավարության օրոք (վրացական -խմբ.) Վրաստանի և Չինաստանի հարաբերություններն ավելի են ակտիվացել: Համագործակցության խորացման ապացույցն է միջպետական այցելությունների և կապերի հաճախականության աճող դինամիկան: Չինաստանը Վրաստանի հիմնական առևտրային դաշնակիցներից մեկն է: 2014թ. երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 28%-ով», -ասված է Վրաստանի վարչապետի մամլո-ծառայության տարածած հայտարարությունում:

Վրաստանի Ազգային Բանկը հաստատել է լարիի փոխարժեքային կուրսը արտասահմանյան արժույթների նկատմամբ սեպտեմբերի 11-ի համար: Բանկի որոշման համաձայն` 1 դոլարը կարժենա 2.4014 լարի, իսկ 1 եվրոն` 2.6872 լարի: Վրաստանի ազգային արժույթը շարունակում է անկումը:

Վրաստանի Արտաքին Գործերի նախարարությունը Թուրքիայում գտնվող Վրաստանի քաղաքացիներին դիմում է հղել: «Թուրքիայում կատարված վերջին իրադարձություններին ի տես` Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Թուրքիայի տարածքում գտնվող քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել և հարկ եղած դեպքում դիմել Վրաստանի դեսպանությանը», -ասված է դիմումի մեջ: Հիշեցնենք, որ ահա արդեն մի քանի ամիս է, ինչ Թուրքիայում բախումներ են տեղի ունենում թուրքական բանակի և քուրդ բնակչության միջև: Երկրի արևելյան շրջաններում հայտարարված է հակաահաբեկչական գործողությունների անցկացում (ըստ էության պատերազմական իրավիճակ), իսկ քաղաքներում, որտեղ քրդերը քանակական փոքրամասնություն են կազմում, թուրքերը կազմակերպում են զանգվածային ջարդեր: Արդեն այրվել են քրդերին պատկանող մի քանի հարյուր շենքեր` բնակելի և գրասենյակային:

http://armenian-community.ge/News/1276

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ