ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ԴԱՄԱԼԱՅՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԳՅՈՒՂԻ ՕՐԸ

by on 2015/05/02  •  In Ա-Ինֆոյի, Լրատվություն

78527601Մայիսի 1-ին ավանդույթի համաձայն դամալեցիները նշում են իրենց գյուղի օրը: Մայիսի 1-ը Դամալայում կրում է նաեւ «Հայ վրացական բարեկամության կամուրջ» խորագիրը: Գյուղի տոնը ավանդաբար նշվում է արդեն 2008թ., երբ վերանորոգվեց եւ օծվեց Դամալայի եկեղեցին:

Այս տարի Դամալայի տոնակատարությունները եւս սկսվեցին գյուղի հայկական եկեղեցուց: Եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագից հետո բոլոր հյուրերը շարժվեցին դեպի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ, որտեղ բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ դրին Հայոց Ցեղասպանության հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողի մոտ:

Բարձրաստիճան հյուրերի շարքում էին Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքից ընտրված հայազգի պատգամավորը, Ախալցխայի քաղաքապետը, Ախալցխայի, Ասպինձայի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահներն, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի գամգեբելիներն (շրջանի ղեկավարներն), հասարակական եւ մշակութային գործիչներ, բազմաթիվ հայեր եւ վրացիներ ամբողջ Աամցխե-Ջավախք տարածաշրջանից:

Միջոցառման ընթացքում հյուրերը հանդես եկան բազմաթիվ ելույթներով: Միջոցառման ժամանակ «Դամալա» հիմնադրամի կողմից Սոս Սահակյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց դրամահավաք, որի նպատակն էր Դամալայի մշակույթի տան վերանորոգումը: Դրամահավաքի ընթացքում հավաքվեց մոտ 20 000 դոլար:

Միջոցառման ընթացքում «Ջավաքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը Դամալայից Ասպինձայի շրջանում ընտրված պատգամավոր Էմին Բալոյանին 3 երեխայի ծննդյան համար փոխանցեց 1000 լարի, որը Էմինը փոխանցեց մշակույթի տան վերանորոգման գործին:

Միջոցառման ընթացքում «Ժողովրդական երգիչ» նախագծի նախկին մասնակից, մեր ժողովրդի կողմից շատ սիրված Մավր Մկրտչյանը հանդես եկավ մի քանի երգերի կատարմամբ: Իրենց պարերով հանդես եկան նաեւ «Դամալա» երգի ու պարի համույթը, դպրոցի սաները եւ Ասպինձայի վրացական երգի ու պարի համույթները:

Միջոցառման ավարտին բոլոր հյուրերի համար կազմակերպվեց հյուրասիրություն եւ ներկաներին բաժանվեց մատաղ:

Դամալայի օրվան նվիրված միջոցառումը կազմակերպել էր Դամալա գյուղի գյուղապետ Գուրգեն Թումասյանի եւ շրջանում Դամալայից ընտրված պատգամավոր Էմին Բալոյանի կողմից: Միջոցառման կազմակերպական մասը կազմակերպվել էր “Ջավախքին աջակցություն” հիմնադրամի օգնությամբ:

Akhaltskha.Net

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ