Ապրիլի 24-ին ընդառաջ միջոցառումներ են անցկացվում նաեւ Ջավախքում:
«Հայ օգնության միության» Ախալքալակի կազմակերպությունն օրերս հիշատակի երթ է կազմակերպել, որի ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է ուղղվել Վրաստանի իշխանություններին:
Երթի մասնակիցները շրջել են քաղաքում, անմոռուկներ բաժանել, իսկ ավարտին այցելել եկեղեցի եւ աղոթել Ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:
yerkirmedia.am
28/03/2015