ՆՈՐ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹԵՄԱ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ԱԴԻԳԵՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ

by on 2014/12/26  •  In Ա-Ինֆոյի, Լրատվություն

unnamedՃելայից եւ Մոխեի դեպքերից հետո հասարակության ուշադրությունն է գրավում Ադիգենի շրջանի Փլատե գյուղը, որտեղ եւս վիճելի հարցեր կան մահմեդականների եւ ուղղափառների միջեւ: Հարցը նրանում է, որ Ադիգենի Փլատե գյուղում կամ մի մզկիթ, որը չի գործում ու վթարային է: Տվյալ գյուղի մզկիթի փլուզման հետ կապված, ընթանում է հետաքննություն Ադիգենիի շրջանային ոստիկանությունում: Այդ հարցով հարցաքննվեցին Սամցխե-Ջավախքի Մուֆթին եւ նրա օգնականը: Ըստ բողոքի, որը «Մարդու իրավունքների կենտրոնը» ներկայացրեց համապատասխան ծառայություն, նրանք Զարզմայի հոգեւորականին մեղադրում են մզկիթի փլուզումն ու քարերի տեղափոխման մեջ:

Ճելայի մզկիթի մահմեդական հոգեւորական Ջամբուլ Աբուլաձեի խոսքերով մզկիթի քանդման առիթով հայց էր ներկայացրել «Մարդու իրավունքների կենտրոնը» եւ իրանց հարցաքննել են տվյալ թեմայի շուրջ:

Վարդապետ Նիկոլոզը հերքում է այս փաստը եւ նշում է, որ մզկիթի հետ ոչ մի կապ չունի: Ըստ Զարզմայի վանքի Սբ. Հոր՝ նման խոսակցությունները առաջացնում են լարվածություն բնակչության շրջանում:

Տեղի մահմեդական եւ ուղղափառ բնակիչները ժխտում են Փլատե գյուղի մզկիթի փլուզման եւ քարերի տեղափոխման փաստը: Նրանք նշում են, որ շենքը երկու տասնյակ տարիներ է ինչ ինքնիրեն փլուզվում է եւ մինչ այժմ պատերի քարերը ընկնում են շինության վրայից ու ստեղծում վտանգ բնակչության համար: Իսկ նախկինում բնակչության խոսքերով շենքը կառուցվել է նրա մոտ եղած եկեղեցու քարերով:

«Մարդու իրավունքների կենտրոն»-ի անդամները պնդում են, որ ոչ միայն տվյալ շինությունը կամաց-կամաց քանդում են, այլ նաեւ տվյալ շինության քարերը օգտագործում են Զարզմայի եկեղեցու պարսպի շինարարության մեջ:

Փլատեի շենքը կառուցվել է 1917 թվականին: Ըստ բնակիչների՝ այն տարիներ առաջ վերածվել էր ցորենի պահեստի: Քսաներորդ դարի 60-ական թվականներին, մինչ կտուրի եւ պատերի փլուզումը, այն ծառայում էր որպես դպրոց, գրադարան եւ մշակույթի տուն:

Փլատե գյուղի վերոնշյալ շենքը գրանցված է Ադիգենիի քաղաքապետարանում որպես մշակութային հաստատություն :

akhaltskha.net

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ