Ջավախքի խնդիրները՝ Եվրոմիության կառույցներում

by on 2012/03/16  •  In Ա-Ինֆոյի

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգողի քաղաքական հանդիպումները Բրյուսելում

Ձախից՝ Թրայան Ունկուրեանու, Գասպար Կարապետյան եւ Արտակ Գաբրիելյան

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող, Ա-Ինֆո լրատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանը մարտի 5-16-ը եղել է Եվրոպայում (Բրյուսել, Աթենք եւ Ֆրանսիայի մի շարք քաղաքաներ), Ջավախքում իրավիճակի մասին քաղաքական եւ համայնքային մի շարք հանդիպումների համար։

Բրյուսելում նա հանդիպել է Եվրոխորհրդարանի ավելի քան 10 անդամի (հիմնականում՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Եվրոնեստի Խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Վրաստանի եւ Հարավային Կովկասի մասին զեկուցաբերներ) ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի եւ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյաների հետ։

Իր բոլոր հանդիպումների ժամանակ, Արտակ Գաբրիելյանը իր խոսակիցներին հանձնել է Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից հուշագիրը, որտեղ ներկայացված են երկրամասի հայության դիմագրաված խնդիրներն ու դրանք լուծելու ճանապարհները, ներկայացվում են Ջավախքի հայության պահանջները.

ա) Վերջ տալ երկրամասի ժողովրդագրական պատկերը փոխելու ճիգերին.

բ) Տեղական եւ պետական կառավարման կառույցներում բարելավել հայերի ներկայացվածությունը.

գ) Սոցիալական եւ տնտեսական զարգացման ծրագրեր մշակել եւ իրականացնել երկրամասում, նրա մակարդակը այդ բնագավառներում հավասարեցնելու համար երկրի մնացյալ շրջանների վիճակին.

դ) Ազգաբնակչության հայ մեծամասնություն ունեցող վարչական շրջանների կառավարման մարմիններում հայոց լեզվի օգտագործման իրավունք տալ.

ե) Վրաստանի կազմում ինքնավար տարածքային միավորի կարգավիճակ տալ Սամցխե-Ջավախքին եւ հարակից Ծալկա շրջանին։

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգողն իր խոսակիցների համար մանրամասնել է այս հարցերը եւ շեշտել, թե ինքը Բրյուսելում է, որովհետեւ Վրաստանի կենտրոնական իշխանությունները չեն պատասխանում իրենց հարցերին, ընթացք չեն տալիս հանդիպումներ ունենալու իրենց դիմումներին, եւ որովհետեւ Խորհուրդը ցանկանում է, որ Եւրոմիությունը, եւ ընդհանրապես Եվրոպան, աջակցեն իրենց բարեկամ Վրաստանին՝ ճիշտ ձեւով լուծելու Ջավախքի խնդիրները։

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգողի Բրյուսել այցելությանը աջակցել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակը։ Հանդիպումների ժամանակ Արտակ Գաբրիելյանին ընկերակցել են Հայ Դատի Բրյուսելի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանն ու Պետո Դեմիրճյանը՝ գրասենյակի աշխատակազմից։
Արտակ Գաբրիելյանը համայնքային հանդիպումներ է ունեցել Փարիզում, Մարսելում, Լիոնում եւ Աթենքում։ Տվել հարցազրույցներ՝ Փարիզի եւ Աթենքի հայկական լրատվամիջոցներին։

ՍՋՀՀԿ Խորհրդի համակարգողի քաղաքական հանդիպումները Բրյուսելում

• Եվրոխորհրդարանի փոխ նախագահ Եորղոս Փափասթամքոս (Եվրոխորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության անդամ)
• Թրայան Ունկուրեանու (Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ եւ Սեւ ծովյան հարցերի զեկուցաբեր, Եվրոնեստի ԽՎ փոխ նախագահ)
• Անդրեյ Քովաչեւ (Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի փոխ նախագահ)
• Չարլզ Թանոկ (անդամ՝ Եվրոխորհրդարանի րտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների հանձնախմբերի)
• Յիրի Մաշթալքա (Եվրոխորհրդարանի բյուրոյի անդամ, Եվրոնեստի ԽՎ անդամ)
• Քրիստոֆ Լիսեկ (Եվրոխորհրդարանում Վրաստանի մասին զեկուցաբեր, փոխ նախագահ՝ անվտանգությանան եւ պաշտպանության հանձնախմբի, անդամ՝ արտաքին հարաբերությունների հանձնախմբի)
• Եվկենի Կիրիլով (Եվրոխորհրդարանում Հարավային Կովկասի մասին զեկուցաբեր, անդամ՝ արտաքին հարաբերությունների հանձնախմբի, ինչպես նաեւ Հարաւային Կովկասի պատվիրակության եւ Եվրոնեստի ԽՎ)
• Յաննիս Կասուլիդիս (Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ)
• Միլոսլավ Րանսդորֆ (Եվրոնեստի ԽՎ անդամ)
• Տատիանա Ժտանոկա (Եվրոնեստի ԽՎ անդամ)
• Յաննիս Ցուկալաս (Եվրոնեստի ԽՎ անդամ)
• Եվրոմիության արտաքին գերատեսչության Վրաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցերով պատասխանատու
• Եվրոպական հանձնաժողովում՝ Եվրոմիության ընդլայնման հանձնակատարի գրասենյակ
• Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեք

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ