Դատապարտում ենք Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների գործարքը

by on 2012/09/04  •  In Ա-Ինֆոյի, Լրատվություն

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի Հայտարարությունը

Մենք՝ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամներս, վճռականորեն դատապարտում ենք Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների գործարքը, որով Հունգարիայի պետական պաշտոնյաները Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ միասին ակնհայտ և կոպտորեն ոտնահարեցին եվրոպական արժեհամակարգը:

Ցավով ու վրդովմունքով նշում ենք, որ դավ նյութվեց եւ ՆԱՏՕ-ի ծրագրով Հունգարիայում դասընթացների մասնակից հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար կացնահարած ադրբեջանցին ազատ արձակվեց;

Այս քայլով Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանի հետ կիսում է ոչ միայն բարդ էթնո-քաղաքական տարածաշրջանում լարվածության աճի պատասխանատվությունը, այլ նաև այդ գործընթացին մասնակից է դարձնում այն տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ին, որոնց անդամակցում է Հունգարիան:

Վստահ ենք, որ հունգարական հասարակությունը չի հանդուրժի սա և շատ շուտով մեղավոր պաշտոնյաները կարժանանան Հունգար ժողովրդի պատժիչ գնահատականին:

Ադրբեջանի նախագահ Ալիևը, ով իր ինքնահաստատման միջոց է ընտրել հայատյացությունը, մարդասպանին ներման հրամանագրով հերթական անգամ ցույց տվեց իր իշխանության ռասիստական բնույթը: Դրանով նա ստանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի բարբարոսական սպանության պատասխանատվությունը:

Լուծելով իր իշխանությունը պահելու կարճաժամկետ խնդիրը, Ադրբեջանի նախագահը ատելության, ագրեսիվության և անհանդուրժողության քաղաքականության պատանդ է դարձնում ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ՝ նրանց զրկելով հարևան ժողովրդի հետ երկխոսության և ողջամիտ հարաբերությունների հաստատման հնարավորությունից:

Մենք կոչ ենք անում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի`, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին միջազգային հարաբերություններում արդար քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածի վերաբերյալ:

Այս հարցին համապատասխան վերաբերմունք չցուցաբերող պետական համապատասխան օղակները, քաղաքական ուժերը, հասարակական եւ նմանատիպ կազմակերպությունները, ինքնաբերաբար խրախուսում են ազգամիջյան անհանդուրժողականություն սերմանող ոճրագործներին:

Մենք դիմում ենք նաև մեր երկրի` Վրաստանի խորհրդարանին, կառավարությանը, քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, որ իրենց արդարացի վերաբերմունքն արտահայտեն Ադրբեջանի նախագահի՝ ոճրագործին արդարացնելու եւ ազգամիջյան անհանդուրժողանանություն սերմանելու, միջազգային բոլոր նորմերը ոտնահարող գործողության վերաբերյալ, քանզի լռելու պարագայում այն առնվազն վերածնվելու եւ ընդարձակվելու առիթ կհանդիսանա:

Մենք հավատում ենք, որ տարածաշրջանի եւ նույնիսկ աշխարհի առաջադեմ մարդիկ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները կնախաձեռնեն ու կիրականացնեն համապատասխան պատժամիջոցներ և՛ Ադրբեջանի, և՛ Հունգարիայի այսօրվա ղեկավարների նկատմամբ:

Հայրենակիցներ, պահն է համախմբման: Աշխարհասփյուռ շուրջ տասը միլիոն հայությունը միասնաբար իր հուժկու բողոքն ու ցասումն է հայտնում այս անմարդկային ոճրագործության եւ այն արդարացնողների դեմ:

Ով աչք է փակում անօրինականության ու հրեշավոր գազանությունների վրա, մի օր էլ ինքն է հայտնվում զոհի կարգավիճակում:

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ
04.09.2012թ.

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ