ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵՑ ԱԽԱԼՑԽԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

by on 2014/09/08  •  In Ա-Ինֆոյի, Լրատվություն

unnamedՍեպտեմբերի 7-ին Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը այցելեց Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոն: Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետը, սենատոր Լյուք Քաոունասը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը, Ֆրանսիայի Եվրոխորհուրդի պատվիրակության նախագահը, Եվրոխորհուրդի փոխնախագահ Ռենե Ռուքեն և Ֆրանս-Ջավախք հանձնախմբի նախագահ Ժիրայր Կարապետյանը:

Երիտասարդական կենտրոնում հյուրերին դիմավորեցին Akhaltskha.Net-ի գլխավոր խմբագիր, կենտրոնի գործունեության համակարգող՝ Էդուարդ Այվազյանը եւ կենտրոնի գործադիր տնօրեն Նանուլի Հակոբյանը:

Հյուրերը երիտասարդական կենտրոնում ծանոթացան կազմակերպության գործունեությանը: Ֆրանս-Ջավախք հանձնախմբի նախագահ Ժիրայր Կարապետյանի խոսքերով՝ ինքը առաջին անգամ չէ, որ այցելում է Ախալցխայի Հայկական Երիտասարդական կենտրոն եւ իր համար այստեղ կրկին անգամ շատ հաճելի է գտնվելը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Նինոծմինդայում բացվեց նոր երիտասարդական կրթամշակութային կենտրոն, որին մասնակցում էին նաեւ Ֆրանսիայից ժամանած հյուրերը Ժիրայր Կարապետյանի նախաձեռնությամբ:

Akhaltskha.Net

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ