Շերմանը կարեւորել է Վրաստանին տրվելիք օգնությունից Ջավախքի մասնաբաժնի հատկացումը

by on 2012/03/27  •  In Այլ աղբյուրների, Տեսադարան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Բրեդ Շերմանն ընդգծել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացումների գործակալության՝ USAID-ի 2013 թվականի բյուջեից Վրաստանին տրվելիք օգնությունից Ջավախքին հատկացվող մասնաբաժնի հատկացման կարեւորությունը:

Կոնգրեսականը հարցը բարձրացրել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, որին մասնակցել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը: Գործակալության ղեկավար Ռաջիվ Շահի հետ հարցուպատասխանի ժամանակ Բրեդ Շերմնանը մատնանշել է Վրաստանի որոշ հատվածների եւ մասնավորապես, Ջավախքի տնտեսական դժվարությունները, եւ նաեւ այս ուղղությամբ Ամերիկայի հայ համայնքի գործադրած ջանքերը:
Շահն ասել է, թե իրենք արդեն ծրագրեր իրականացնում են այդ շրջաններում, այդ թվում եւ Ջավախքում՝ միեւնույն ժամանակ խորհրդակցություններ անցկացնելով Ամերիկայի հայ համայնքի հետ:

Հիշեցնենք, որ 2011 թվականի սեպտեմբերին ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը մեկնել էր Թբիլիսի եւ Ջավախք՝ քննարկելու ջավախահայության խնդիրներն ու Վրաստանի ու Ամերիկայի հայ համայնքի միջեւ հարաբերություններին առնչվող հարցեր: Իսկ երկխոսությունը շարունակվել էր Վաշինգտոնում, երբ Հայ Դատի հանձնախմբի անդամները հանդիպել էին ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուրի Յակոբիշվիլի հետ:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ