Ներբեռնել՝
Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի. Հոդվածների ժողովածու
Կազմող՝ Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
Խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Հայկազուն ԱԼՎՐՑՅԱՆ
«Միտք» վերլուծական կենտրոն,
Երեւան, 2009, 123 էջ
Ներկայացվող հոդվածների ժողովածուն իր մեջ ամփոփում է Հայաստանի հյուսիսային ծայրագավառների մասին տարաբնույթ տեղեկություններ:Այդ գավառներն այսօր ամբողջովին կամ մեծամասամբ իրերի բերումով ներառված են ներկա Վրաստանի կազմում: Վերջիններիս պատմական անցյալի և քաղաքական ներկայի մասին ճշգրիտ և միջազգային իրավական նորմերի լույսի ներքո լուսաբանումը ուղղորդում է Վրաստանի հետ ներկայում և ապագայում հարաբերությունների կառուցման գործընթացում և տալիս շատ հարցերի պատասխաններ:Ջավախք և Լոռի պատմաշխարհագրական տեղանուններն այստեղ ստացել են քաղաքական բովանդակություն և համապատասխանաբար տարածվել Հայսատանի հյուսիսային մի շարք գավառների վրա: «Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի» հրատարակությունը, իր մեջ ներառելով համապատասխան թեմաներով աշխատանքներ, լինելու է շարունակական: